Saturday, 12 06 2021
01:38
Եվրո-2020. Բելգիացիները ջախջախեցին ռուսներին
Հեղափոխության երկրորդ արարն է․ սևերի համակարգը պետք է վերջնական նետել պատմության աղբանոցը
Հունիսի 18-ին նախատեսված հանրահավաքը չի չեղարկվել, այդ լուրերը կեղծ են․ «Քաղաքացիական պայմանագիր»
00:00
Սննդաբանը պատմել է, թե ինչպես ճիշտ սնվել՝ չհրաժարվելով ձեր սիրելի ուտեստներից
ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին և Վրաստանի կառավարությանը գերիների վերադարձի գործընթացին միջնորդելու համար
Հանրայինը դիմում է ԿԸՀ, ՀՌՀ, ՄԻՊ՝ հրատապ արձագանքի համար
Վրաերթի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 6-ամյա տղան մահացել է
ԿԸՀ֊ն Ռուբեն Խլղաթյանին կալանավորելու թույլտվություն է տվել
23:00
Մուկորմիկոզը՝ որպես կորոնավիրուսային հիվանդության հետևանք
Մենք Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզներ ենք տվել․ Փաշինյան
22:45
ԱՄՆ-ն կոչ է անում վերադարձնել բոլոր գերեվարվածներին. Պետքարտուղարի հայտարարությունը
Գերության մեջ գտնվող 15 հայորդիները Հայաստան են վերադարձել ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Վրաստանի ջանքերի շնորհիվ
Հայկական կողմի մոտ կան եւ շարունակում են մնալ 100,000-ավոր ականների ականապատման քարտեզներ. Տարոն Չախոյան
Փաշինյանը Գավառի հանդիպումը ավարտեց երթով
Ժամանակի ընթացքում պարզ կդառնա, կտեսնենք՝ հերոսն ով է, շան տղերքն՝ ովքեր․ Գնել Սանոսյան
22:15
Սաուդյան Արաբիան թույլատրել է ամենամյա հաջ իրականացնել միայն 60 հազար մուսուլմանի
Նախկին գողեր ու ավազակներ, չե՛ք գալու պաշտոնի, դա ես եմ ասում. Խաչատուր Սուքիասյան
Այն, ինչ անում են որոշ անպատիվներ անընդունելի է, ուժեղ չի նշանակում մաֆիոզ․ Բաբաջանյան
22:04
Քաբուլում որոտացած պայթյուններն առնվազն հինգ մարդու կյանք են խլել
Եթե որոշել եք սպանել ժողովրդի իշխանությունը, նախ մեզ պիտի սպանեք. Բաբաջանյան
Նախկինների հովանու տակ ծվարած որոշ սոցիոլոգներ տվյալներ են հրապարակում, որը աղերս չունի իրականության հետ
Եվրախորհրդի ղեկավարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները
Երկար սպասված և հրաշալի լուր․ Զախարովան՝ 15 հայ ռազմագերիների՝ հայրենիք վերադարձի մասին
Պետական համակարգում ունեցանք դավաճաններ․ նրանք դավաճանեցին ազգին, ոչ թե Փաշինյանին․ Հայկ Սարգսյան
Փաշինյանը հրապարակել է վերադարձող գերիների ամբողջական ցանկը
Կրեմլի համար սա Հայաստանում իր դիրքերը փրկելու վերջին հնարավորությունն է
Քրեական տարրեր են բերվում Հայաստան սեփական ժողովրդի դեմ պատերազմ հրահրելու համար․ Բաբաջանյան
21:30
Կանադան և Ֆրանսիան հայտարարել են, որ կօգնեն աշխարհին դուրս գալ ճգնաժամից G7 և G20 մակարդակներում
Ժամանակին մի երևույթ՝ Գեղարքունիքի մարզը համարել էր կույրաղիք․ Նարեկ Գրիգորյանը՝ Քոչարյանի մասին
Քարոզարշավի բառապաշարը սպասելի էր. մարդիկ ամբողջովին բացահայտվում են

Ի հայտ եկան դրվագներ, որ ինձ ճիշտ չի զեկուցվել․ Փաշինյանը պատմեց իր և Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին

Հունիսի 20-ի ընտրություններից մեկ օր անց արձանագրվելու է, որ Հայաստանում հեղափոխությունը շարունակվել է, սակայն թավշյա մանդատը փոխարինվելու է պողպատյա մանդատով: Այս մասին Աչաջուրում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ մեղադրում են, որ հեղափոխությունից հետո մենք բավարար կոշտ չենք եղել: Սակայն դա այդպես էր, որովհետև 2018-ին մենք կանգնեցին ձեր առաջ ու ասեցինք, որ դա սիրո ու համերաշխության հեղափոխություն է: Մենք ձեզ խոստում ենք ունեցել տված: Ամենավատ բանն է, որ մարդկանց դատապարտում են անձնական որոշումներով, որովհետև պետք չէ հույսը դնել անձանց վրա, պետք է հույսը դնել ինստիտուտների վրա, ու մենք ձգտել ենք հասնել հենց ինստիտուցիոնալ կայացման: Ինստիտուցիոնալ կայացման ճանապարհը բավականին երկար ճանապարհ է, իսկ հունիսի 21-ից մենք հաստատելու ենք իրավունքի ու օրենքի դիկտատուրա, որովհետև այս երեք տարիներին այդ ինստիտուցիոնալ կայացման վրա այնքան ենք աշխատել, որ հիմա այդ ինստիտուցիոնալ մեխանիզմները՝ դատական համակարգից սկսած մինչև մնացած բոլոր համակարգերը, պետք է սկսեն աշխատել», – ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ամենաաբսուրդ մեղադրանքն այն է, որ իրենց ասում են, թե իրենք թույլ իշխանություն են:

«Իրականում մենք թույլ իշխանություն չենք, և դրա ապացույցը այն է, որ այն ամենի միջով, որ մենք անցանք, ոչ մի ուրիշ իշխանություն դրան չէր դիմանա: Իհարկե, մենք հասկանում ենք, որ առաջին հերթին ձեր շնորհիվ ենք դիմացել», – ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ դիմելով աչաջուրցիներին:

Փաշինյանը մանրամասներ պատմեց նաև ԳՇ նախկին շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ իր հարաբերությունների մասին. «Իմ՝ վարչապետ դառնալուց Օնիկ Գասպարյանը եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ՝ գեներալ-մայորի կոչումով: Հետագայում իմ միջնորդությամբ իրեն շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում, իսկ պատերազմի ժամանակ, իմ նախաձեռնությամբ, գեներալ-գնդապետի կոչում: Երբ ես միջնորդել եմ իրեն ԳՇ պետ նշանակելու, ես իրեն ասել եմ՝ Օնիկ,ես մենակ մի բանից եմ վախենում, իմ կարծիքով՝ դու նախկին իշխանությունների հետ ամուր կապեր ունես: Ինքը պատասխանել է, որ ոչ՝ խնդիր չունես, մի անհանգստացիր: Ես Օնիկին վստահել եմ հարազատ եղբոր նման, ես իր ասածները երբեք կասկածի տակ չեմ դրել: Պատերազմի ընթացքում մենք եկել ենք այն եզրակացության, որ ես պետք է լսեմ միայն իր ասածը: Սակայն հետագայում՝ նոյեմբերի 20-ին, Օնիկը Սյունիքի մարզում հանդիպում է որոշ շրջանակների հետ, ինչ-ինչ պատճառով ճանապարհին հեռախոսային խոսակցություն է ունենում Սերժ Սարգսյանի հետ, այս ընթացքում իմ մասին ամենավերջին բառերն են ասում, հետո պայմանավորվում են, որ պետք է իրար հետ հանդիպեն: Այդ երեկոյան Օնիկի նախաձեռնությամբ մենք հանդիպում ենք Կոնդի առանձնատանը: Այստեղ նա ինձ հորդորում է հրաժարական տալ: Ես էլ հորդորում եմ իրեն քնել, հանգստանալ ու մոռանալ այդ խոսակցությունը: Ես ասում եմ, որ անկախ ամեն ինչից՝ ուզում եմ իրեն լիարժեք վստահել: Դրանից հետո զգում եմ, որ քաղաքական ազդեցություններ կան ԳՇ-ի նկատմամբ, որից հետո ի հայտ են գալիս դրվագներ, որոնցից ես համոզվում եմ, որ շատ բաներ պատերազմի ժամանակ ինձ ճիշտ չեն զեկուցվել: Այդ ճիշտ չզեկուցվելու արդյունքում ի հայտ են գալիս խնդիրներ: Ես կրկին հորդորում եմ Օնիկին դուրս գալ այդ տրամաբանությունից: Հետո ինձ համար ակնհայտ է դառնում, որ ԳՇ-ն քայլ առ քայլ անցնում է ընդդիմության շարքերը:

Վերջերս լուրեր են տարածվում, թե իբր ես նոյեմբերի 9-ի երեկոյան հայտարարությունը ստորագրելիս մղվել եմ ստորագրելու այդ տխրահռչակ թուղթը՝ Բարխուդարլու, Խրեմլու, այդ բոլոր փաթեթները միասին, ու թե իբր Օնիկն է ինձ հորդորել, զգուշացրել ու թույլ չի տվել, որ թուղթն այդ տարբերակով ստորագրեմ: Իրականությունն ուղիղ հակառակն է: Տասը մարդու ներկայությամբ Օնիկն ասել է, որ պետք է այն ստորագրել: Ես այդ ժամանակ էլ չեմ մեղադրել իրեն, համարել եմ, որ այդ մարդն այդպես է մտածել: Ես իրեն ուրիշ բանի մեջ եմ մեղադրում, որ հիմա հետահայաց հակառակ լուրերն է տարածում: Ինչո՞ւ:

Ես ուղղակի ասել եմ՝ ոչ, դա բացառված է, չեմ ստորագրելու էս տարբերակով փաստաթուղթը: Ինչո՞ւ է տարածվում հակառակ լուրը: Ինչո՞ւ է դա արվում: Ու հիմա վերլուծությունն ինձ լրիվ այլ հետևությունների է բերում: Կարո՞ղ է ընթացս ոչ թե ինչ-որ մտահոգության պատճառով էր ինքն ինձ ասում ստորագրի, այլ ինքը մտածում էր, որ ինչքան վատը լինի էդ թուղթը, այնքան ավելի մեծ հնարավորություն  կա, որն դա քաղաքական պայթյուն կառաջացնի և կքշի-կտանի մեր կառավարությանն, այդ թվում՝ ինձ: Այն ժամանակ նման բան իմ մտքով էլ չէր անցնի: Ես իրեն անվերապահորեն եմ վստահել: Սակայն հիմա եմ հետահայաց վերլուծելով նման բան մտածում»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում