Monday, 14 06 2021
Ծառուկյանը դուխով ասում է՝ վարկերը ներենք․ թող սեփական օրինակով ցույց տա․ Փաշինյանը՝ Ոսկետափում
Երևանի տրանսպորտային բոլոր թունելների լուսավորությունն արդիականացվել է
Ադրբեջանը պատերազմը սկսել է՝ վախենալով Հայաստանի հետագա հզորացումից. Փաշինյանը խոսեց պատերազմի պատճառի մասին
Բաբաջանյան-Շիրինյան ժողովրդավարների դաշինքի անդամները բուկլետներ բաժանեցին Արաբկիր համայնքում
17:26
ՆԱՏՕ-ն կդադարի Ռուսաստանը համարել «կառուցողական գործընկեր»
Հունիսի 20-ից թավիշի ժամանակները անցնելու են․ Փաշինյանը՝ Ավշար համայնքում
Քոչարյանը խոստանում է անել ամեն ինչ ատոմակայանի կյանքը երկարացնելու համար
ՀԷՑ-ի ու «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատողներին ստիպում են քվեարկել Քոչարյանի օգտին՝ սպառնալով հակառակ պարագայում ազատել աշխատանքից
Ալեքսանդր Սպենդիարյանի հոբելյանը բազմաբովանդակ միջոցառումներով կնշվի Հայաստանում և արտերկրում
Նիկոլ Փաշինյանը Արարատում խոսեց Հոկտեմբերի 27-ի գործից
16:40
Ուժի մեջ են մտել ռուսական սուվերեն պարտքի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները
ՏԻՄ ներկայացուցիչներն այցելել են դիրքեր
ՀՀ Սյունիքի մարզում մի շարք բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ․ ՄԻՊ-ն ահազանգեր է ստանում
Վեդիի հանրահավաքն ավարտում ենք երթով. Փաշինյան
16:10
ՆԱՏՕ-ի երկու նավ մտել է Սև ծով
Քոչարյանը իշխանություն է ուզում, որպեսզի հաստատի դիկտատուրա
Նորածնի առուվաճառքի փորձի գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի
Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանին դասեց անկարողների շարքը
Մանկապարտեզների համար սահմանված հիգիենիկ նորմերը
Վեդիում քաղաքական կամքը շատ հզոր է․ Նիկոլ Փաշինյան
Արմավիրի նախկին քաղաքապետի կալանավորումը քաղաքական ճնշում է «Պատիվ ունեմ» դաշինքի նկատմամբ․ Արսեն Բաբայան
Թբիլիսին շահագրգռված է, որ տարածաշրջանում լինի խաղաղություն, բայց գերիները հարցը շատ ճիշտ օգտագործեց՝ նաև ներքին սպառման համար
«Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունի
Քոչարյանը նախընտրական ծրագիրը ներկայացրել է էջմիածինցիներին
15:10
Հունիսի 14-ին արյան դոնորի միջազգային օրն է
Գտնվելու եմ չվճարվող արձակուրդում՝ անձնական պատճառներով. Մանե Թանդիլյան
Բաբաջանյան-Շիրինյան ժողովրդավարների դաշինքը բուկլետներ բաժանեց Գորիսում
14:50
Pink Floyd-ի հիմնադիրը «գրողի ծոցն» է ուղարկել Ցուկերբերգին
Անվտանգության գոտի ստեղծելու նպատակով ՀՀ կառավարությունը պետք է դիմի ՄԻԵԴ. Թաթոյան
Հանեք երկիրը էս վիճակից, որ արտագաղթ չլինի․ Բաբաջանյան-Շիրինյան ժողովրդավարների դաշինքը՝ Գորիսում

Ռուս խաղաղապահների ապագան Արցախում

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե մոլորություն է մտածել, որ հինգ տարի անց ռուս խաղաղապահները հեռանալու են Արցախից, վերաբերում է Հայաստանի և Արցախի անվտանգային ռազմավարության համար կարևորագույն խնդրի: Դրա մասին խոսել ենք բազմիցս, և անշուշտ դեռ լինելու են խոսելու առիթներ: Թեման իրապես լուրջ է, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, որոնք թերևս չունեն ավելորդ անգամ թվարկվելու անհրաժեշտություն: Գնալու՞ են ռուս խաղաղապահները հինգ, ավելի շուտ արդեն 4 ու կես տարի անց, թե՞ ոչ: Այդ հարցի պատասխանն անշուշտ բուքմեյքերական խաղադրույքի համար չէ, այլ Հայաստանի ու Արցախի անվտանգային կայուն հեռանկարին ուղղված քաղաքականություն մշակելու համար: Միաժամանակ ակնառու է, որ այդ հարցի պատասխանը գուցե հենց այդ բուքմեյքերական տրամաբանության ներքո է, եթե մենք փորձում ենք ունենալ այն այսպես ասած ճշգրիտ տեսքով: Իսկ ո՞վ կարող է ասել՝ գնալու են, թե ոչ: Չի կարող ասել ոչ ոք, որովհետև Հայաստանում չկա այն անձը կամ ուժը, որը իրազեկ է այդ մակարդակում աշխարհաքաղաքական գործընթացներին, ՌԴ նախագահի և Թուրքիայի նախագահի, կամ ՌԴ-ԱՄն մակարդակում քննարկումների բուն բովանդակության մասին:

Իսկ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման հարցի «բանալին», ինչպես կասեր Տեր-Պետրոսյանը, այդ հարթություններում է, հետո նոր միայն իջնում է ռուս-ադրբեջանական կամ հայ-ռուսական հարթություն: Ի վերջո, առաջին նախագահն ինքն էր հեռուստահարցազրույցում հայտարարում, որ՝ ոչ ոք չգիտե Ռուսաստանի նպատակները, ոչ ոք չի կարող ասել, թե ինչ նպատակ ունի Ռուսաստանը: Ընդ որում, կասկածից վեր է, որ դրա պատճառն այն չէ, որ այդ նպատակները պահվում են սրբազան գաղտնիքի ռեժիմում: Իհարկե դա նաև այդպես է, այսինքն խորքային ռազմավարական նպատակները անշուշտ Ռուսաստանի ռազմա-քաղաքական, անվտանգային կառույցների փակ փաստաթղթերում են, իսկ հաճախ պարզապես այդ փաստաթղթերը մշակողների և ընդունողների գլուխներում: Սակայն այստեղ առաջին նախագահը նկատի ուներ թերևս այն, որ Ռուսաստանը նաև անկանխատեսելի պետություն է թե ներքին հարաբերությունների, թե աշխարհի հետ հարաբերությունների իմաստով: Ըստ այդմ, հնարավոր չէ ֆիքսել Ռուսաստանի մեկ նպատակ, կամ նպատակային մի որևէ բույլ, և հայկական քաղաքականությունը կառուցել դրա վրա: Ի վերջո կա՞ որևէ երաշխիք, որ Ռուսաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը պայմանական վաղը չի որոշի, որ ռուսական անվտանգային բնագծերը պետք է անցնեն ոչ թե այսպես ասած Հարավային, կամ իրենց ասած՝ Անդրկովկասով, այլ Հյուսիսային Կովկասով, որտեղ անմիջական ՌԴ տարածքային ամբողջությունն է: Իհարկե, չկա նաև որևէ երաշխիք, որ Ռուսաստանը չի անի հակառակը՝ բնագծերը հասցնելով ենթադրենք Մեղրի ու Ջաբրայիլ, բայց ամբողջ հարցն այն է, որ չկա որևէ երաշխիք: Ինչպես որ չկա երաշխիք, որ Ռուսաստանը վաղը կարող է Թուրքիայի հետ փոխանակումներ անել Կենտրոնական Ասիայի ուղղությամբ, որտեղ մուտք է գործում Անկարան:

Հետևաբար, Հայաստանը չունի իրավունք առաջնորդվելու այն կանխավարկածով, որ ռուս խաղաղապահները չեն հեռանալու: Հայաստանը պարտավոր է ունենալ գործուն սցենարներ այն պարագայի համար, երբ առաջանում է ռուս խաղաղապահների հեռանալու հարց: Հայաստանը չպետք է նախաձեռնի թե հեռանակու որևէ գործընթաց, թե իհարկե չպետք է անի ամեն ինչ նրանց մնալու համար, բայց Հայաստանը պետք է ունենար պատրաստ սցենարներ և քաղաքական վարքագծի մշակումներ թե նրանց ևս 5 կամ թեկուզ 20 տարի մնալու, թե նրանց 5 օր անց հեռանալու պարագաների համար: Իհարկե գլխավոր ռազմավարական խնդիրն այն է, որ Հայաստանը պետք է ունենա մեկ ուղենիշ՝ առավելագույնս արագ կարողանալ հասնել վիճակի, երբ Հայաստանը ինքը կկարողանա ապահովել Արցախի անվտանգությունը վերստին: Կամ, ոչ թե վերստին, այլ թերևս՝ ի վերջո: Որովհետև, ինչպես ցույց տվեց նախորդ քառորդ դարը, Հայաստանը, կամ հայաստանյան վերնախավը պարզապես խաբել է կամ ինքն իրեն, կամ հանրությանը, որովհետև Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ապահովվել է ավելի շոււտ հռչակարգա-բաժակաճառային, քան եղած և աճող մարտահրավերներին ու սպառնալիքներին համարժեք մակարդակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում