Friday, 19 04 2024
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել

Տրանսպորտային ապաշրջափակման իրավական հիմքը նախևառաջ ԱՊՀ նորմատիվ իրավական ակտերն են. Օվերչուկ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով ձևավորված եռակողմ աշխատանքային խմբի կողմից մանրամասն ուսումնասիրվել են Հայաստանը և Ադրբեջանը կապող բոլոր հնարավոր երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիները՝ տեխնիկական և իրավական տեսանկյունից։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ռոսիյսկայա Գազետա»-ին տված հարցազրույցում։

«Տեղի է ունենում բոլոր միջազգային նորմատիվ, իրավական ակտերի գույքագրում: Առաջին հերթին՝ դա վերաբերում է ԱՊՀ-ին, որովհետև և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն այդ կառույցի անդամ են: Պատահել է այնպես, որ ամեն անգամ, երբ ինչ-որ բազմակողմ պայմանագրեր են ստորագրվում, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները միմյանց նկատմամբ վերապահումներ են ներկայացնում՝ բացառելով այդ պայմանագրերի ազդեցության տարածումը հակառակ կողմի վրա: Նման վերապահումները, որոնք խոչընդոտում են երկու երկրների միջև տրանսպորտային կապերի իրականացմանը, պետք է հանվեն», – ընդգծել է Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ աշխատանքային խմբի շրջանակներում ուսումնասիրվել են Ադրբեջանը և Հայաստանը կապող բոլոր հնարավոր երկաթուղային և ճանապարհային երթուղիները: Հայաստանի և Ադրբեջանի սահմանային տարածքներում գարնանն աշխատել են ՌԴ տրանսպորտի նախարարության, «Ռոսավտոդորի» և «Ռուսական երկաթուղիներ»-ի ռուս փորձագետները:

«Նրանք ուսումնասիրել են յուրաքանչյուր ճանապարհ և երկաթուղի, գնահատել երկու երկրների միջև առևտրային փոխադրումների հնարավորությունները: Գնահատվել է ճանապարհային մակերևույթների, երկաթուղային ճանապարհների, կամուրջների, ճանապարհների տակ գտնվող խողովակների վիճակը: Դժբախտաբար, գրեթե բոլոր հնարավոր երթուղիներն անպետք են դարձել, և տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը լուրջ ներդրումներ է պահանջում: Այս փորձագիտական աշխատանքի արդյունքներով՝ կողմերը կարողացել են ուրվագծել հետագա քայլերը տրանսպորտային հաղորդակցության բացման համար: Աշխատանքի մեծ հատված կապված է նաև իրավական հարցերի հետ: Ադրբեջանի և Հայաստանի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, անցակետեր, մաքսատներ, այն ամենը, ինչ սովորաբար լինում է հարևան երկրների միջև: Վերջին 30 տարիների ընթացքում և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արել են ամեն ինչ, որպեսզի իրենց միջև տեղաշարժն անհնար լինի: Այդ կուտակված ցավոտ խնդիրները պետք է լուծվեն»,-նշել է Ալեքսեյ Օվերչուկը:

Նա ընդգծել է, որ ավելի քան երեսուն տարի երկու երկրների պետական ապարատները համակարգված աշխատում էին միմյանց դեմ, և այժմ նրանք պետք է լուծումներ փնտրեն և փոխզիջումներ գտնեն:

«Մարդկանց համար բարդ է, քանի որ նրանք իրենց վրա են կրում նախորդ կյանքի և իրենց երկրների հարաբերությունների պատմությունը», – ասել է ՌԴ փոխվարչապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում