Սերգեյ Ատոմյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է Սերգեյ Ատոմյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: Այս մասին տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից:

Արձանագրությունում ասվում է՝ հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սերգեյ Ատոմյանի՝ պատգամավորի լիազորությունները:

Սերգեյ Ատոմյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունիսի 4-ին: