Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Սկսվում է ֆուտբոլը․ Ինչ ազդեցություն կունենա Եվրո-2020-ը արտահերթ ընտրությունների վրա

Այսօր ժամը 23-ին Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում Թուրքիա-Իտալիա խաղով կմեկնարկի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Սպորտային մի իրադարձություն, որը մեկ ամիս հաճելի լարվածության մեջ կպահի միլիոնավոր մարդկանց: Եվրոպայի առաջնությանը հետևում են նույնիսկ այն մարդիկ, որոնք անտարբեր են ֆուտբոլի նկատմամբ: Այս մրցաշարն առաջին հերթին երկրների, ֆուտբոլային մշակույթների դիմակայություն է, որտեղ գլխավորը նյութականը չէ ինչպես ակումբային մրցաշարերում:Ազգային հավաքականներում ֆուտբոլիստներն աշխատավարձ չեն ստանում և խաղում են միայն ու միայն հայրենիքի պատվի համար: Ցանկացած ֆուտբոլիստի երազանքն է ելույթ ունենալ աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում: Նման մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականին տեսնելն էլ երազանք է դարձել մեզ համար: Երազանք, որի կատարվելու համար տասնամյակներ շարունակ նախադրյալներ չեն եղել: Մեր հավաքականը Եվրոպայում ամենաթույլերի շարքում էր: Մենք ի զորու չէինք հաղթելու Մալթայի կամ Ջիբրալթարի պես հավաքականների: Մեր երկրում ըստ էության գոյություն չուներ ֆուտբոլը: Մեր ֆուտբոլը ուղղակի ոչնչացված էր, որի համար մեղավոր ենք բոլորս: Տարիներ շարունակ հետևողական աշխատանքներ էին տարվել ֆուտբոլը հողին հավասարացնելու ուղղությամբ, և այդ գործընթացը մենք ֆուտբոլասերներս ուղղակի չէինք կանխել: Խոսվում էր նույնիսկ, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվիրված չեն խաղում:

Հնարավոր է, որ իսկապես նվիրված չին խաղում: Իսկ ինչպես խաղալ նվիրված, երբ ֆուտբոլ չունեին: Ավելի ստույգ ֆուտբոլը մերը չէր: Ֆուտբոլիստը իր հավաքականի, իր հայրենիքի համար նվիրված է խաղում միայն մի դեպքում, երբ թիկունքում զգա աջակցություն։ Վերջին մեկ տարվա ընթացքում, մասնավորապես Հայաստանի ազգային հավաքականում ունենք միանգամայն այլ պատկեր։ Մենք հպարտանում ենք մեր հավաքականով, որը պայքարում է աշխարհի առաջնության ուղեգրի համար։ Ֆուտբոլիստները խաղադաշտում պայքարում են ամեն մի գնդակի, ամեն մի սանտիմետրի համար։ Նրանք ունեն ամուր թիկունք։ Ավելի ճիշտ ՀՖՖ-ի նախկին նախագահի հեռանալուց հետո երկրպագուն և ֆուտբոլիստը դարձել են մեկ մարմին, որի հիմքում պետության պատիվն է։ Ի դեմս Խոակին Կապառոսի ունենք նաև փորձառու հրամանատար, ով վերջին հաջողությունների գլխավոր հերոսն է։ Կարծում ենք Հայաստանի վերջին հաջողությունները լրացուցիչ լիցքեր կհաղորդի ֆուտբոլային մեկամսյակի մթնոլորտին։ Այո, բոլորս արդեն տեսնում ենք մեր հավաքականին նման մրցաշարում։ Ինչևէ հասարակության շրջանում մեծ թիվ են կազմում Ֆրանսիայի, Իսպանիայի, Անգլիայի, Իտալիայի և այլ թոփ հավաքականների երկրպագուները: Ո՞վ կդառնա Եվրոպայի չեմպիոն: Այս հարցը վերջին օրերին ավելի քան հաճախակի է հնչում:

Հնչում է և քննարկվում է նաև սոցիական կայքերում: Ցավոք վերջին տարիներին մեր հասարակությունը կարելի է ասել վերից վար քաղաքականացված է:Ֆեյսբուք սոցիալական կայքի հայաստանյան տիրույթը վերածվել է քաղաքական քննարկումների և բանավեճերի լայն հարթակի: Ու այսօր ֆուտբոլը՝ ի դեմս Եվրո-2020-ի հավակնում է բեկել քաղաքականացված հզոր տիրույթը: Ընդունենք, որ Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենում մեզ համար պատեհ մի ժամանակահատվածում: Այո, հունիսին 20-ին կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ընդունենք նաև, որ քաղաքական վերջին իրադարձություններից հետո ժողովուրդն իսկապես լիցքաթափվելու կարիք ունի: Բնական է, որ մեզ համար առաջնայինը ներքաղաքական խնդիրներն ու զարգացումներն են: Բայց և այնպես ֆուտբոլային գրավիչ հանդիպումերը և դրանց քննարկումներն իրենց կարևոր տեղը կունենան: Կարող է զարմանալի թվալ, բայց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կարող է դրական ազդեցություն ունենալ ՀՀ իշխանություններ համար: Մասնավորապես, որոշակիորեն շեղվելով քաղաքականությունից հասարակության կողմից ճնշումը որոշակիորեն կթուլանա, ինչը հնարավորություն կտա ավելի հանգիստ պայմաններում կատարել ընտրությունների նախընտրական աշխատանքները:

Եվրո-2020-ը արդեն իսկ քաղաքականացված է: Վառ օրինակը ադրբեջանան կողմի դավադրությունն էր ընդդեմ հայազգի մարզական լրագրող Նոբել Առուստամյանի։ Որքան էլ որ խոսվի ֆուտբոլը չքաղաքականացնելու մասին, այնուամենայնիվ այս մարզաձերի շուրջ վերջին զարգացումներն այլ բան են ապացուցում: Ֆուտբոլը մեծ քաղաքականություն է:Ֆուտբոլը բազմիցս է հիմք հանդիսացել քաղաքական լարված իրավիճակները լիցքաթափելու: Ֆուտբոլն իր շուրջ է համախմբում միլիոնավոր մարդկանց: Այս պահին ամենևին էլ էական չէ թե որ երկիրը կդառնա Եվրոպայի չեմպիոն:

Մենք ունենք հնարավորություն մեկ ամիս ֆուտբոլով ապրելու և ֆուտբոլով հիանալու: Այո, աշխարհի առաջնությանը Հայաստանը չի մասնակցում, բայց հույզերի ու էմոցիաների պակաս մեր երկրում կարծում ենք չի լինի: Կրկին անգամ երկրպագելով այլ երկրների հավաքականների՝ շարունակելու ենք հավատալ, որ մի օր էլ Հայաստանը կմասնակցի աշխարհի կամ Եվրոպայի առաջնությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում