Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գովեստի խոսքեր է հնչեցրել ազգային հավաքականի կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեի հասցեին և հույս հայտնել, որ մրցաշրջանի ավարտին հենց նա կստանա «Ոսկե գնդակը»:
«Ն’Գոլո Կանտեն հիանալի խաղացող է, ինչպես և Կիլիան Մբապեն: Նա օրինակ է երկրի երիտասարդության համար: Եկեք մեկ անգամ էլ նայենք Կանտեի ակումբային մրցաշրջանին: Հուսով եմ, որ նա կստանա «Ոսկե գնդակը» և իրեն ցույց կտա Եվրոյում», – Մակրոնին է մեջբերում RMC-ն:
2020/21 մրցաշրջանում Կանտեն «Չելսիի» կազմում նվաճել է Չեմպիոնների լիգան, իսկ 2018-ին Ֆրանսիայի հավաքականի հետ դարձել աշխարհի չեմպիոն:
Եվրո-2020-ի խմբային փուլում Ֆրանսիան կխաղա Գերմանիայի, Պորտուգալիայի և Հունգարիայի հավաքականների հետ: