Monday, 14 06 2021
Կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
Ծառուկյանը դուխով ասում է՝ վարկերը ներենք․ թող սեփական օրինակով ցույց տա․ Փաշինյանը՝ Ոսկետափում
Երևանի տրանսպորտային բոլոր թունելների լուսավորությունն արդիականացվել է
Ադրբեջանը պատերազմը սկսել է՝ վախենալով Հայաստանի հետագա հզորացումից. Փաշինյանը խոսեց պատերազմի պատճառի մասին
Բաբաջանյան-Շիրինյան ժողովրդավարների դաշինքի անդամները բուկլետներ բաժանեցին Արաբկիր համայնքում
17:26
ՆԱՏՕ-ն կդադարի Ռուսաստանը համարել «կառուցողական գործընկեր»
Հունիսի 20-ից թավիշի ժամանակները անցնելու են․ Փաշինյանը՝ Ավշար համայնքում
Քոչարյանը խոստանում է անել ամեն ինչ ատոմակայանի կյանքը երկարացնելու համար
ՀԷՑ-ի ու «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատողներին ստիպում են քվեարկել Քոչարյանի օգտին՝ սպառնալով հակառակ պարագայում ազատել աշխատանքից
Ալեքսանդր Սպենդիարյանի հոբելյանը բազմաբովանդակ միջոցառումներով կնշվի Հայաստանում և արտերկրում
Նիկոլ Փաշինյանը Արարատում խոսեց Հոկտեմբերի 27-ի գործից
16:40
Ուժի մեջ են մտել ռուսական սուվերեն պարտքի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները
ՏԻՄ ներկայացուցիչներն այցելել են դիրքեր
ՀՀ Սյունիքի մարզում մի շարք բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ․ ՄԻՊ-ն ահազանգեր է ստանում
Վեդիի հանրահավաքն ավարտում ենք երթով. Փաշինյան
16:10
ՆԱՏՕ-ի երկու նավ մտել է Սև ծով
Քոչարյանը իշխանություն է ուզում, որպեսզի հաստատի դիկտատուրա
Նորածնի առուվաճառքի փորձի գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի
Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանին դասեց անկարողների շարքը
Մանկապարտեզների համար սահմանված հիգիենիկ նորմերը
Վեդիում քաղաքական կամքը շատ հզոր է․ Նիկոլ Փաշինյան
Արմավիրի նախկին քաղաքապետի կալանավորումը քաղաքական ճնշում է «Պատիվ ունեմ» դաշինքի նկատմամբ․ Արսեն Բաբայան
Թբիլիսին շահագրգռված է, որ տարածաշրջանում լինի խաղաղություն, բայց գերիները հարցը շատ ճիշտ օգտագործեց՝ նաև ներքին սպառման համար
«Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունի
Քոչարյանը նախընտրական ծրագիրը ներկայացրել է էջմիածինցիներին
15:10
Հունիսի 14-ին արյան դոնորի միջազգային օրն է
Գտնվելու եմ չվճարվող արձակուրդում՝ անձնական պատճառներով. Մանե Թանդիլյան
Բաբաջանյան-Շիրինյան ժողովրդավարների դաշինքը բուկլետներ բաժանեց Գորիսում
14:50
Pink Floyd-ի հիմնադիրը «գրողի ծոցն» է ուղարկել Ցուկերբերգին
Անվտանգության գոտի ստեղծելու նպատակով ՀՀ կառավարությունը պետք է դիմի ՄԻԵԴ. Թաթոյան

ԱՄՆ-ը ու Մեծ Բրիտանիան սկսում են. ինչ է սպասվում Հայաստանին

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը սկսել է իր առաջին եվրոպական շրջագայությունը, որի մեկնարկը տրվել է Եվրոպայում ԱՄՆ թերևս թիվ մեկ դաշնակից Մեծ Բրիտանիայից: Լոնդոնում Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ստորագրել են Ատլանտյան նոր խարտիան, ինչը տեղի է ունեցել նախորդի ստորագրման 80-րդ տարեդարձին: Նոր Ատլանտյան խարտիայով ԱՄՆ ու Մեծբրիտանիան վերհաստատում են ժողովրդավարության պաշտպանության ու զարգացման առաքելությունն ու հանձնառությունը, նշելով, որ պաշտպանելու են ժողովրդավարությունները ինչպես հին, այնպես էլ նոր ռիսկերից: Վաշինգտնոնն ու Լոնդոնը վերհաստատում են, որ աջակցելու են ժողովրդավարությունների զարգացմանը թե իրենց երկրներում, թե նաև աշխարհում: Նրանք ամրագրում են, որ պաշտպանելու են բաց հասարակության, օրինականության, իրավականության, քաղաքացիական հանրության և անկախ ԶԼՄ գաղափարները նրանցից, ովքեր փորձում են կոտրել դրանք:

Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը հայտարարում են, որ միջուկային վահանի աջակցություն են ՆԱՏՕ անդամ դաշնակիցների համար, քանի դեռ աշխարհում պահպանվում է միջուկային սպառնալիքը: Միաժամանակ, նրանք հայտարարում են, որ պետք է ամրացնել միջազգային կարգը: «Մենք միասնական ենք ինքնիշխանության, տարածքային ամբողջության, և վեճերի խաղաղ կարգավորման հարցում», ասված է խարտիայում: Այդ կետը անշուշտ Հայաստանի համար առավել ուշադրության արժանի և թերևս առանցքային կետերից մեկն է:

Բանն այն է, որ Հայաստանը անշուշտ ունի ժողովրդավարության զարգացման աջակցության մեծ անհրաժեշտություն, այդ թվում հանուն ինքնիշխանության բարձրացման, և հաշվի առնելով նաև ռեգիոնալ իրավիճակը, որ ստեղծել են Թուրքիան ու Ադրբեջանը պատերազմով և Ռուսաստանի հետ պայմանավորվածությամբ՝ հանուն Հայաստանի նաև տարածքային ամբողջության պահպանման: Մյուս կողմից, Հայաստանն ունի Արցախի ինքնորոշման և կարգավիճակի, Արցախի տարածքային ամբողջության հարց և այստեղ շատ կարևոր է ոչ միայն տարածքային ամբողջության, այլ նաև ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Եվ այն, որ Ատլանտյան նոր խարտիայում Լոնդոնն ու Վաշինգտոնը չեն հիշատակում դա, մի կողմից իհարկե օրինաչափ է թվում միջազգային հարաբերությունների համատեքստում, որտեղ տարածքային ամբողջությունը գերակա սկզբունքն է անկասկած, մյուս կողմից հուշում է, որ Արցախի հարցում Հայաստանն ունի ահռելի աշխատանք, որպեսզի այդ հարցը պահպանի իր որոշակի առանձնահատուկ դիտարկելիությունը:

Առանձնահատկությունն այն է, որ Արցախի հարցում Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում տարածքային ամբողջության ու ինքնորոշման սկզբունքները դիտարկվել են համատեղ, ինչի ապահովումը Հայաստանի համար ռազմավարական խնդիր է նաև ապագայում: Միևնույն ժամանակ, այստեղ կա բավականին նուրբ մի հանգամանք: Անկասկած է, որ այդ սկզբունքների կիրառումն այդուհանդերձ ենթակա է իրական քաղաքականությանը, ըստ այդմ, անհրաժեշտության դեպքում կամ շահերից բխելով գերակայություն է տրվում այս կամ այն սկզբունքին: Եվ այստեղ Հայաստանի համար գլխավոր խնդիրը միջազգային շահերի համակարգում հաստատուն տեղի ձևավորումն ու դերի մշակումն է: Իսկ Լոնդոնում ստորագրված Խարտիան ըստ էության միջազգային համակարգի վերաֆորմատավորման մասին Վաշինգտոնի և Լոնդոնի մտադրությունն է, ըստ էության նոր աշխարհակարգի մասին հռչակագիր, որտեղ համաշխարհային ուժային երկու առանցքային կենտրոններ, ՄԱԿ ԱԽ երկու հիմնական անդամներ ազդարարում են այդ աշխարհակարգի ձևավորման գործում իրենց ուղենիշային պրիզման:

Հայաստանը կամ կարողանում է տեղավորվել այդ պրիզմայում՝ այդ թվում Արցախի խնդրում ռազմավարական անելիքներով հանդերձ, կամ դուրս է մնում դրանից, այդ դեպքում ցավալիորեն հնարավոր ռիսկերով ու հետևանքներով հանդերձ, կամ ավելի շուտ՝ այդ ռիսկերի և հետևանքների նոր ալիքով, որովհետև Հայաստանը մի անգամ արդեն բավականին թանկ վճարեց հետխորհրդային մոտ երեք տասնամյակում միջազգային շահերի համակարգից հետևողականորեն դուրս մղվելու և Հայաստանի անվտանգային միջավայրին օտար զուտ եվրասիական շահերի օրակարգում արգելափակվելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում