Առանց Ռուսաստանի նկատմամբ հարգանքի՝ ԱՄՆ-ն անբարենպաստ դիրքում է․ Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր իրավահաջորդ Ջո Բայդենին, նախքան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը, նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն անբարենպաստ դիրքում է՝ առանց Ռուսաստանի նկատմամբ հարգանքի:

«Որպես նախագահ ՝ ես Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում հիանալի և շատ արդյունավետ հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Չնայած հանդիպման մասին կեղծ լուրերին՝ Միացյալ Նահանգները շատ բան շահեց, այդ թվում ՝ նախագահ Պուտինի և Ռուսաստանի հարգանքը», – ասված է Թրամփի հայտարարության մեջ:

Թրամփը խոսել է ԱՄՆ-ի Դեմոկրատական ​​կուսակցության և ընտրություններում իրեն պարտված Հիլարի Քլինթոնի մասին՝ հայտարարելով, որ նրանց կողմից ստեղծված «կեղծ Ռուսաստանի, Ռուսաստան-խաբկանքի» պատճառով «ԱՄՆ-ը հայտնվել էր անբարենպաստ դիրքում, ինչն ինքն, այնուամենայնիվ, հաղթահարել է»։