Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Միանշանակ պնդել, թե ռուս խաղաղապահները Արցախում երկարաժամկետ են՝ սխալ է․ Միայն Ռուսաստանը չի որոշում Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունները

«Սխալ պատկերացում կա 95 տոկոսի մոտ, որ հինգ տարի հետո Ռուսական խաղաղապահները հեռանալու են Ղարաբաղից»,- այս մասին երեկ ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու մեջբերեց նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետը, որով մի քանի անգամ ևս հինգ տարով կարող է նրանց ներկայությունը երկարաձգվել. «Ինչ եք պանիկա գցում, որ ռուսները հինգ տարի հետո հեռանալու են, չեն հեռանալու, ինչի՞ են եկել։ Էդպես թեթև թողնում թևերը թափ տալիս գնու՞մ են։ Գրված է պայմանագրում, վերջ, ոչ ոք ուշադրություն չի դարձրել»։ ՀՀ առաջին նախագահը նշեց նաև, որ եթե կողմերից մեկն առարկի՝ կքննարկեն խաղաղապահների դուրսբերումը և համապատասխան որոշում կկայացվի։ Չի բացառում, որ Ադրբեջանը կարող է պահանջել դուրս հանել զորքը, Ռուսաստանն ու Հայաստանը՝ ոչ։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ միանշանակ պնդել, թե ռուս խաղաղապահները Արցախում երկարաժամկետ են՝ սխալ է, քանի որ միայն Ռուսաստանը չէ, որ որոշում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունները։ «Այսօր Մինսկի խմբի մյուս համանախագահները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ևս ունեն կարծիք, որը տարբերվում է Ռուսաստանի կարծիքից։ ԱՄՆ-ը ընդգծում է, որ այս իրավիճակում ժամանակավոր է ռուսական ներկայությունը Արցախում որպես խաղաղարարներ։ Հետևաբար Հայաստանից է կախված՝ կմնան ռուսական զորքերը  Արցախում, թե կփոխարինվեն միջազգային խաղաղապահներով»,-ասաց Ղուկասյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանի քաղաքականությունն էր սպասարկել Լավրովի պլանը։ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունից հետո բոլորը հասկացան, թե ով էր այս պատերազմի գլխավոր նախաձեռնողը, թե ինչու պատերազմը անխուսափելի դարձավ։ «Այդ անհասկանալի արտահայտությունը, որը անում էին Նիկոլ Փաշինյանի թիմակիցները Արցախյան պատերազմի վերաբերյալ, այս ձայնագրությամբ գտավ իր բացատրությունը։ Սա Ռուսաստանի նախաձեռնությունն էր Լավրովի պլանն անցկացնելու համար։ Բնականաբար Հայաստանի իրապես անկախ իշխանությունները և հանրային  որոշումը հունիսի 20-ին դրա հնարավորությունը տալիս է  իշխանություն ընտրելու, որը արմատական փոփոխություններ կարող է մտցնել Արցախի կարգավորման հարցում։ Գիտեք, որ Մինսկի խումբը ուներ մշակած մոտեցումներ, թե ինչպես ապահովեր Արցախի անվտանգությունը։ Այդ հնարավորությունները հիմա էլ բոլորը կան և Հայաստանը կարող է քաղաքականություն վարել այդ հարցում և միակողմանի կախված չլինել Ռուսաստանից ինչպես որ  հույս է հայտնում Լևոն Տեր-Պետրոսյանը»,-ասաց Ղուկասյանը։

Անդրադառնալով Տեր-Պետրոսյանի կողմից այդքան հիշատակված լավրովյան պլանին, Ղուկասյանը նշեց, որ նախօրեին հրապարակված ձայնագրությունը փաստում է, որ  պատերազմը հօգուտ Ադրբեջանի արված քայլ էր։ «Դրանից պարզ է դառնում, որ Լավրովի պլանը  խաղաղ ճանապարհով լուծելը Նիկոլ Փաշինյանի համար հնարավոր չէր և  նա որոշել է գնալ պատերազմի։ Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված ձայնագրությունից կարող ենք վստահաբար պնդել, որ այն լուսաբանում է, որ այս պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի դրդմամբ։ Նիկոլ Փաշինյանը իր վրա պատասխանատվություն չվերցնելով Լավրովյան պլանը խաղաղ ճանապարհով իրականացնելու, որոշեց հայկական բանակը հարվածի տակ դնել և փորձել հաջողության հասնել ռազմական դաշտում, ինչը որ իր ուժերից վստահաբար վեր էր»,-եզրափակեց Ղուկասյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում