Thursday, 30 03 2023
14:30
Կալիֆորնիայի նահանգային խորհրդին է ներկայացվել Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող միջոց
14:20
Հռոմի Պապը հոսպիտալացվել է
14:10
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքական ընդդիմությունը չի կարողացել համաձայնության գալ միասնական թեկնածուի շուրջ
Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շուրջ
Արտակ Համազասպյանը ԱՄՆ ում մեղադրվում է չգրանցված կրիպտոարժույթի դիմաց $8 մլն հավաքագրելու համար
13:40
ԱՄՆ-ն ժողովրդավարության համար 690 մլն դոլար կտրամադրի
Ադրբեջանը ոչնչացնում է Լաչինի միջանցքը, որից բխում է Արցախի կարգավիճակը
13:30
Պակիստանում 11 մարդ է մահացել անվճար ալյուր բաժանելիս սկսված հրմշտոցի հետևանքով
Հունվար-փետրվար ամսվա ցուցանիշներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 10,9 տոկոս է. վարչապետ
13:20
2023 թ.-ին երկրների ՀՆԱ-ի աճի տեմպերը 3%-ից ցածր կլինեն Ուկրաինայի հակամարտության պատճառով. ԱՄՀ-ի ղեկավար
ՀՀ կառավարությունը անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին. Փաշինյան
13:10
Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը պետական այցով գտնվում է Գերմանիայում
Այնպես արեք, որ ցրտահարումներ չլինեն․ Փաշինյանը հանձնարարականներ տվեց
Հայաստանը ստորագրել է ռազմական համագործակցության նոր ծրագիր Հունաստանի հետ
Պաշտոնյան կազատվի աշխատանքից, եթե չհարգի պետական սիմվոլը, դրոշը պետք է պատշաճ վիճակում լինի
ԱԱԾ-ին 576 մլն դրամ հատկացվեց՝ շենքերի կառուցման եւ օբյեկտների վերանորոգման համար
Եթե գյուղացին չապահովագրի բերքը, կա՛մ պետք է ծխածածկույթով պատի դաշտը, կա՛մ իմանա՝ ցրտահարվելու է․ Քերոբյան
Շրջափակումը մի օր կավարտվի, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը․ Արցախի ԱԺ նախագահի կոչը
ՀԷՑ-ին նոր միացող բաժանորդները չպետք է խնդիրներ ստեղծեն հին բաժանորդների համար․ ՀԾԿՀ նախագահ
2023 թվականից կամավոր ատեստավորումն անցկացվում է բոլոր ուսուցիչների համար
2022-ի օգոստոսի պայմանավորվածությունն ու Շուշին շրջանցող ճանապարհի հարցը
12:24
Իսրայելը չի բավարարում ԱՄՆ անայցագիր մուտքի պահանջները. պետքարտուղարությունը հակասել է Նեթանյահուի հայտարարությանը
12:20
Լևոն Արոնյան, Էրիկ Իսրայելյան․․․ Մեդալների հակառակ կողմը
«Սուրմալու» տոնավաճառը վերաբացվել է
Որքան շատ ասենք՝ «սպասիբը, Ռասիյա»՝ մեր վիճակն ավելի է վատանալու
Գնել Սանոսյանը և ԻԿԱՕ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործման հարցեր
Կստեղծվի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե
Այն, ինչը քննադատում եք, սկսել է Ձեր կառավարման ժամանակ. արցախցի պատգամավորը՝ Ռուբեն Վարդանյանին
Լուրերի օրվա թողարկում 12:00

Բելառուսի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա՝ Լավրովի հետ բանակցությունների․ Զախարովա

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հունիսի 17-18-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսված են բանակցություններ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հունիսի 17-18-ը Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով աշխատանքային այցով կլինի Մոսկվայում: Այցի ծրագիրը նախատեսում է բանակցություններ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև, որոնք կքննարկեն երկկողմ համագործակցության և միջազգային օրակարգի արդի հարցերի լայն շրջանակ»,- ասել է նա:

Զախարովան նշել է, որ բանակցությունների օրակարգում ընդգրկվելու է ռուս Սոֆյա Սապեգայի (Մինսկում ձերբակալված լրագրող Ռոման Պրոտասևիչի ընկերուհին – խմբ.) կալանքի հարցը։

«Այս հարցը գտնվում է երկրի, մեր նախարարության վերահսկողության ներքո: Այն քննարկվում է դիվանագիտական շփումների ընթացքում և ներառվելու է երկու երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների օրակարգում, որոնք տեղի կունենան հունիսի 18-ին Մոսկվայում»,- հավելել է Զախարովան:

Բացի դրանից՝ բանակցություններում նախարարները հատուկ ուշադրություն կդարձնեն Դաշնակցային պետության, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի շրջանակներում փոխգործակցությանը, ինչպես նաև միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում մոտեցումների համակարգմանը:

«Նախատեսվում է նաև մտքերի փոխանակում միջազգային և եվրոպական անվտանգության հարցերի, ինչպես նաև ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների, նաև ինքնիշխան պետությունների ներքին գործերին արտաքին միջամտությանը հակազդելու համատեղ քայլերի վերաբերյալ»,- հավելել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանն անընդունելի է համարում Մինսկի նկատմամբ ճնշման քաղաքականությունը, որը կիրառում է Եվրամիությունը: Դիվանագետի խոսքով, Մինսկի օդանավակայանում Ryanair ավիաընկերության ինքնաթիռի արտակարգ վայրէջքի հետ կապված իրավիճակը դարձել է «Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը մեծացնելու հերթական պատրվակ»:

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանն անհրաժեշտ է համարում բելառուսական կողմի հետ համագործակցությամբ համապարփակ ուսումնասիրել դեպքի հանգամանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում