Monday, 05 06 2023
00:00
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև
23:45
Ցուցարարները բացականչություններով ընդհատել են Օլաֆ Շոլցի ելույթը և նրան անվանել «պատերազմ սկսող»
Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտգործնախարարի պաշտոնում նշանակել է Հաքան Ֆիդանին
23:15
ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Ռոն ԴեՍանտիսը Այովա նահանգում հանդիպել է ընտրողների հետ
23:00
Չինաստանի պաշտպանության նախարար. Չինացի զինվորականները չեն վարանի գործել, եթե որևէ մեկը համարձակվի առանձնացնել Թայվանը Չինաստանից
22:45
Կայա Կալաս. ՆԱՏՕ-ն սպառնում է ոչ թե Ռուսաստանի անվտանգությանը, այլ ռուսական իմպերիալիզմին
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ
Հայաստանը Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ կարող է խաղաղության պայմանագիր կնքել. Արմեն Գրիգորյան
Հայաստանի առջև բացվել են մեծ հնարավորություններ. ՀԱՊԿ անդամակցությունը մնում է խոչընդոտ
21:50
Բելգիայի վարչապետն ընկել է հեծանիվից և հոսպիտալացվել
Արցախի ու Հայաստանի շուրջ իրավիճակը մտահոգում է Սփյուռքին․ ապագան պղտոր է
Ջերմուկում իրականացվում է 15միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր
Մեր մարզիկների մոտ եթերային մշակույթը դեռ նստած չէ․ Էդուարդ Քալանթարյան
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոբուսը
Մոսկվայում ձերբակալվում են Նավալնիի ծննդյան օրվա առթիվ ցույցերի մասնակիցները
20:30
Եվրոպական միության վիճակագրական ծառայություն. Մարտին Եվրամիությունում ռուսական ներմուծման մասնաբաժինը կազմել է 3,8 միլիարդ եվրո
20:15
Ինդոնեզիան ներկայացրել է Ուկրաինայի վերաբերյալ իր խաղաղության ծրագիրը
Արևմուտքը նախատեսում է՝ ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի մաս, օրակարգից դուրս մղել Սյունիքի թեման
19:45
Գերմանիան ծրագրում է երկու ռազմանավ ուղարկել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան
19:30
Շվեդիան կատարել է Թուրքիայի պահանջները և իրավունք ունի անդամակցել ՆԱՏՕ-ին. Սթոլթենբերգ
Մարտակերտում 32-ամյա տղամարդը ծառից կախվելով՝ ինքնասպան է եղել
Ճարտար քաղաքում 7 անձ ձերբակալվել է վառելիքի կտրոնի շուրջ վիճաբանության պատճառով. ԱՀ ՔԿ
Ադրբեջանը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում. ԱՀ ՊԲ
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի վարչապետին
Վթարի ենթարկված ըմբիշներից ևս մեկի կյանքը փրկել չհաջողվեց
Հայաստանը կարող է Սաուդյան Արաբիային ջուր ծախել և դրանով կարևորվել
17:50
Պիտեր Սիյարտո. Հունգարիան չի պատրաստվում հրաժարվել ռուսական էներգակիրներից
Նպատակ չունենք պառակտել հայությանը, իշխանությունից դժգոհությունն այլ ձևով կարտահայտենք
17:30
Հունաստանի ոստիկանությունը բանանի տարաներում հայտնաբերել է 3,2 մլն եվրոյի կոկաին
Կանայք դեռ չեն կարող որպես ժամկետային զինծառայողներ, տղամարդկանց հետ լինել բոլոր մարտական իրավիճակներում

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի նորանշանակ դեսպանին

Հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

Դեսպանին բարեմաղթելով արդյունավոր առաքելություն Հայաստանում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Մայր Աթոռի և Ղազախստանի դեսպանատան միջև ձևավորվել են ջերմ հարաբերություններ և արդյունավետ փոխգոծակցություն։ Նորին Սրբությունը առանձնացրեց միջկրոնական երկխոսության ոլորտում գործակցությունը՝ վերհիշելով Հայոց Եկեղեցու մասնակցությունը Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի աշխատանքներում և համագումարի շրջանակներում իր այցը Ղազախստան։

Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձավ հետպատերազմյան դժվարին իրավիճակին՝ հույս հայտնելով, որ բարեկամ Ղազախստանն իբրև ՀԱՊԿ-ի անդամ երկիր իր նպաստը կբերի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։ Նորին Սրբությունը դեսպան Իմանբաևի ուշադրությունը հրավիրեց Հայաստանի սահմանների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ոտնձգությունների մտոհոգիչ փաստին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող արցախյան տարածքներում հայկական հոգևոր, մշակութային ժառանգության հանդեպ վայրագ վերաբերմունքին։

Իր հերթին Ղազախստանի նորանշանակ դեսպանը Հայոց Հովվապետին փոխանցեց երկրի նախագահի և ղեկավարության բարեմաղթանքները։ Դեսպանը ժողովուրդների խաղաղ և ներդաշնակ կեցության գործում կարևոր նկատեց նաև միջկրոնական երկխոսությունը։ Այս առումով դեսպան Իմանբաևն իր երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը Ղազախստանի Հանրապետության նախաձեռնությամբ կազմակերպվող Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի կազմակերպչական աշխատանքներին և անցկացմանը Հայոց Եկեղեցու կարևոր մասնակցության համար։

Խոսելով երկրների միջև առավել զարգացող և ամրապնդվող քաղաքական և տնտեսական համագործակցության մասին՝ Ղազախստանի դեսպանն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է շարունակել ձևավորված բարեկամության ավանդույթները։ Պրն․ Իմանբաևը հավաստիացրեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ պիտի շարունակի ջանքեր ներդնել Մայր Աթոռի և Ղազախստանի միջև գործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ։

Զորւցակիցներն անդրադարձան նաև Ղազախստանի հայ համայնքի կարևոր դերակատարությանը երկկողմ հարաբերությունների սերտացման գործում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում