Thursday, 25 04 2024
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում

Չպետք է միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին. Արցախցի պատգամավորը՝ Վիտալի Բալասանյանի մասին

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հունիսի 8-ին Սյունիքում մասնակցում էր «Հայաստան» դաշինքի հանրահավաքին, նա նաև հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին, ինչը նշանակում է, որ նա ակտիվորեն ներգրավվում է Հայաստանի ներքաղաքական կյանքին: Եվ սա այն դեպքում, երբ նա ժամանակին հայտարարում էր, որ Հայաստանն իրավունք չունի խառնվելու անկախ Արցախի ներքաղաքական կյանքին:

«Առաջին լրատվական»-ը Արցախի ԱԺ իշխող «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանից հետաքրքրվեց, թե արդոք Արցախում նորմա՞լ են գնահատում, որ Արցախի ԱԽ քարտուղարը մասնակցում է հայաստանյան քաղաքական գործընթացներին:

«Մենք մեր դիրքորոշումն արդեն մի քանի անգամ տարբեր հարթակներում հնչեցրել ենք, որ Հայաստանի ներքաղաքական հարցերին մենք չենք միջամտելու: ՀՀ քաղաքացիներն իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը՝ ընտրությունների միջոցով: Ես էլ եմ լրատվամիջոցներում տեսել այդ կադրերը, բայց չեմ կարող ասել՝ ինքը քարոզարշավին մասնակցե՞լ է, թե ոչ, ինչ նպատակով է էնտեղ եղել, քարոզել է, թե ոչ և այլն: Գուցե իր անմիջական լիազորությունների կատարման հարցերով է եղել: Բայց իմ դիրքորոշումը հստակ է, ոչ մի արցախյան քաղաքական ուժ չպետք է խառնվի Հայաստանի ներքաղաքական հարցերին, առավել ևս ընտրությունների ընթացքում»,-ասաց Արթուր Հարությունյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ Արցախի ԱԺ տարբեր պատգամավորներ աջակցում են Քոչարյանին, գալիս են, միանում են, մասնակցություն ունեն քարոզարշավին, ԱԺ իշխող խմբակցության ղեկավարն ասաց. «Ես կոնկրետ մեր քաղաքական ուժի տեղը կարող եմ պատասխանել, որ մեր պատգամավորներից ոչ մեկը քարոզարշավի գործընթացներին չի մասնակցել: Ես ուրիշների փոխարեն չեմ կարող պատասխանել, իմ կարծիքով, մենք պետք է թողնենք այդ գործընթացը ՀՀ քաղաքացիների ընտրությանը, ոչ թե ինչ-որ մեխանիզմներով, տարբեր գործիքակազմերով միջամտենք»:

Հարցին, թե եթե պարզվի, որ Վիտալի Բալասանյանն անուղղակի աջակցում է Քոչարյանին, դա Արցախի իշխանությունների զայրույթը չի շարժի՞, ի՞նչ քայլեր կձեռնարկվեն, Հարությունյանը պատասխանեց. «Արցախի նախագահն էլ դրա մասին մի քանի անգամ խոսել է, որ պետք է չմիջամտել: Եթե պարզվի այլ բան, գնահատականներն այդ ժամանակ կտրվեն: Ես չեմ  կարող ասել՝ դա ինչ գնահատական է լինելու, բայց ամեն դեպքում մեր նախագահի դիրքորոշումն այդպիսին է»:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, երբ հնչում են փոխադարձ հայհոյանքներ, սպառնալիքներ, մեղադրանքներ, նա պատասխանեց. «Իհարկե, հետևում եմ գործընթացներին և կարծում եմ, որ կրքերը պետք է թուլացվեն: Ընտրական գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրության ու օրենքների շրջանակներում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում