
Մահացել է Պետդումայի պատգամավոր Լարիսա Շոյգուն՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի քույրը։ Այդ մասին հայտնել է Պետդումայի Единая Россия խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովը:
«Խորին ցավակցություններս եմ հայտնում ընտանիքին և ընկերներին Լարիսա Կուժուգետովնա Շոյգուի մահվան կապակցությամբ»,- ասել է Նևերովը, որի խոսքերը մեջբերում են խմբակցության մամուլի ծառայությունից:
Նա չի նշել, թե որն է եղել Շոյգուի մահվան պատճառը:
Լարիսա Շոյգուն ծնվել է 1953 թվականի հունվարի 21-ին: Պետդումայում նա Единая Россия-ից վերահսկողության և կարգավորման հանձնաժողովի փոխնախագահն էր: