«Սխալ պատկերացում կա 95 տոկոսի մոտ, որ հինգ տարի հետո Ռուսական խաղաղապահները հեռանալու են Ղարաբաղից»,- այս մասին ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու մեջբերեց պայմանագրի կետը, որով մի քանի անգամ ևս հինգ տարով կարող է նրանց ներկայությունը երկարաձգվել.
«Ինչ եք պանիկա գցում, որ ռուսները հինգ տարի հետո հեռանալու են, չեն հեռանալու, ինչի՞ են եկել։ Էդպես թեթև թողնում թևերը թափ տալիս գնու՞մ են։ Գրված է պայմանագրում, վերջ, ոչ ոք ուշադրություն չի դարձրել»։
ՀՀ առաջին նախագահը նշեց նաև, որ եթե կողմերից մեկն առարկի՝ կքննարկեն խաղաղապահների դուրսբերումը և համապատասխան որոշում կկայացվի։ Չի բացառում, որ Ադրբեջանը կարող է պահանջել դուրս հանել զորքը, Ռուսաստանն ու Հայաստանը՝ ոչ։