Իրավապաշտպան, ՀԱԿ ցուցակի ներկայացուցիչ Վարդան Հարությունյանը բավական կոշտ բնութագրում է տալիս Նիկոլ Փաշինյանի աջակիցներին, ասում է՝ Փաշինյանի ընտրազանգվածը լյումպենացված հանրությունն է՝ ստորին շերտում գտնվող։ Շեշտում է՝ լյումպենացված հանրությունը չպետք է որոշի Հայաստանի ապագան․ «Փաշինյանը ավարտված ամբոխավար է»,-ասում է Հարությունյանը ու ընդգծում․ «Վենդետայի մասին խոսում է Փաշինյանը, բայց իրագործելու են ուրիշները իր դեմ»։