Thursday, 28 03 2024
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00

Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալումը` 21-րդ դարի էպիդեմիա

Հունիսի 10-ը նշվում է որպես Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման միջազգային օր: Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալումն (ԼՈԱՃ) իր բազմաթիվ կլինիկական ձևերով համարվում է 21-րդ դարի ոչ ինֆեկցիոն էպիդեմիա:

Աշխարհի բնակչության 25-30%-ը տառապում է լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություններով, այսինքն` ամեն չորրորդը տառապում է այս հիվանդությամբ:

Միաժամանակ, առողջապահության նախարարության նախաձեռնությամբ հանրապետության մասնագետները ներկայացնում են ԼՈԱՃ միջազգային օրվա խորհուրդը՝ իրազեկելով բնակչությանը հիվանդության հետևանքների մասին:

Ցավալին այն է, որ լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալումն ունի աճող միտում, ավելին՝ երեխաների մոտ էլ է արձանագրվում այն, հատկապես՝ ավելորդ քաշ ունեցողների:

Նշենք, որ լյարդը ճարպակալված է համարվում, երբ կենսական օրգանի քաշի 5 տոկոսից ավելին կազմում է ճարպը:

Ըստ վերջին վիճակագրական տվյալների` մոտ 340 միլիոն երեխաների մոտ արձանագրվել է ավելորդ քաշ, որն էլ համարվում է ԼՈԱՃ` ամենամեծ ռիսկի գործոն:

Մեծահասակների մոտ լյարդի ճարպակալման առավել տարածված ռիսկի գործոններն են ավելորդ քաշը, շաքարային դիաբետը, արյան բարձր ճնշումը և ամենակարևորը` անառողջ ապրելակերպը, այսինքն` ոչ ճիշտ սնուցումը և ֆիզիկական ոչ ակտիվությունը: Հիվանդությունն առավել հաճախակի հանդիպում է 45 տարեկանից հետո:

Հարկ է նշել, որ հասարակական առողջապահական առումով այն չի զիջում վիրուսային հեպատիտներին՝ իր բնական ընթացքով առաջացնելով բազմազան կլինիկական արտահայտվածություններ՝ ԼՈԱՃ (25-30%), ստեատոհեպատիտ (3-10%), լյարդի ցիրոզ (2-3%), լյարդի առաջնային ուռուցք (4-27%)՝ իրենց հայտնի բարդություններով:

Լյարդի ճարպակալումից խուսափելու համար խորհուրդ է տրվում օրական սնվել 3-4 անգամ, խուսափել նաև ճարպոտ ու քաղցր սննդամթերքից, հարստացնել սննդակարգը մանրաթելեր ու առողջարար ճարպեր պարունակող մթերքով, չսնվել ուշ ժամերին և վարել ֆիզիկական ակտիվ կենսակերպ:

Նշենք, որ ամեն տարի ԼՈԱՃ-ի միջազգային օրը նշվել է հունիսի 12-ին, սակայն այս տարի` հունիսի 10-ին:

Ի դեպ, հաջորդ տարի միջազգային օրվան նվիրված ամենամյա կոնֆերանսը կանցկացվի Հայաստանում: Այն կազմակերպվում է «Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպության կողմից։ Նպատակն է՝ միավորել ուռուցքաբաններին, ընտանեկան բժիշկներին, ռադիոլոգներին քաղցկեղի խնդիրների շուրջ։ Կոնֆերանսն այն հարթակն է, որի միջոցով մասնագետները հնարավորություն են ունենում խոսելու քաղցկեղի բուժման արդի մոտեցումների, վաղ ախտորոշման առավելությունների և բուժման հնարավոր տարբերակների մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում