Չինաստանի եւ ԱՄՆ-ի առեւտրի նախարարներ Վան Վենտյաոն եւ Ջինա Ռայմոնդոն կարեւոր են համարում երկու երկրների միջեւ երկխոսությունը առեւտրատնտեսական համագործակցության հարցերի շուրջ եւ արտահայտվել են այդ բնագավառում տարաձայնությունները հաղթահարելու օգտին: Հունիսի 10-ին հաղորդել Է Չինաստանի առեւտրի նախարարությունը:
Տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են նպաստել «առեւտրի եւ ներդրումների բնագավառում պրագմատիկ համագործակցության առողջ զարգացմանը», ասվում Է գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Նրանում նշվում Է, որ զրույցի նպատակը եղել Է «անկեղծ կարծիքների փոխանակումը Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առետրի բնագավառի համապատասխան հարցերի եւ փոխադարձ մտահոգությունների շուրջ»:
Նախարարները պայմանավորվել են «աշխատանքային շփումը» շարունակելու շուրջ, հաղորդել Է ՉԺՀ-ի առեւտրի նախարարությունը: ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրական հարաբերություններն զգալիորեն վատացել Էին Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ, որը սակագներ Է սահմանել մի շարք չինական ապրանքների վրա, Պեկինն ի պատասխան նույնպես սակագներ Է սահմանել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: