Ես հաղթանակն ամրագրված փոխանցել եմ հաջորդ իշխանություններին։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու հնարավոր չեղավ 90-ականների հաղթանակն ամրագրել։
«Պարզ բան էր՝ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը տրամադրված էին այնպես, որ ոչ մի դեպքում ինձ չպետք է թույլ տան այդ ծրագիրն իրականացնել։ Չեմ չափազանցնում, եթե փորձեի դա անել, Հայաստանում սկսվելու էր քաղաքացիական պատերազմ և դրանից խուսափելու համար հրաժարական տվեցի»,-նշեց Լևոն Տեր-Պետրոսյանը։