Wednesday, 24 04 2024
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն

Բանակցային սեղանին դրված էր «տարածքներ` ոչ մի բանի դիմաց» բանաձևը. Փաշինյանն անդրադարձավ հրապարակված ձայնագրությանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը լիովին հիմնավորում է իր իշխանության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, որի մասին խոսել են ամենատարբեր հարթակներից և ներկայացրել ժողովրդին: Փաշինյանն այս մասին խոսեց Սպիտակ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը:

«Նախորդ 24 ժամը Սերժ Սարգսյանը և Հանրապետականները սպառնում էին, որ կոմպրոմատ են հրապարակելու: Եվ երեկ այդ կոմպրոմատ կոչվածը` ձայնագրությունը, որտեղ ես եմ խոսում, հրապարակեցին: Ու հիմա ես ինչքան հետևել եմ արձագանքներին, հանրությունը մի փոքր տարակուսած է: Նրանք հարց են տալիս, թե այս ձայնագրությամբ չհասկացանք՝ Սարգսյանը ուզում էր վնաս տալ Փաշինյանին, թե ՞ օգուտ: Հարցը շատ լեգիտիմ է, որովհետև այն, ինչ հրապարակել է Սերժ Սարգսյանը, լիովին և ամբողջությամբ հիմնավորում է մեր այն դիրքորոշումները, մեր այն պատմությունը, որը վերջին 7 ամսվա ընթացքում ամենատարբեր հարթակներից մենք արել ենք, ներկայացրել ենք մեր ժողովրդին»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացից մանրամասներ՝ նշելով, որ նախորդ իշխանությունից այն ժառանգել է փակուղային, դեֆորմացված վիճակում:

«Եվ որն է եղել ամենակարևոր խնդիրն այդ պահի դրությամբ` եղել է այն, որ միջնորդները, ըստ էության, հետագա զարգացումներին և կարգավորման ճանապարհային քարտեզի վերաբերյալ արտահայտել են այն նույն դիրքորոշումը, ինչ արտահայտել է Ադրբեջանը: Բայց շատ կարևոր է արձանագրել, որ դա 2018 թվականին չի տեղի ունեցել : Դա տեղի է ունեցել շատ ավելի վաղ: Ես խոսել եմ 2016 թվականի հունվարի իրադարձությունների մասին, ասելով, որ միջնորդները Հայաստանին, ըստ էության, պայման են ներկայացրել հրաժարվել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի գաղափարից, ինչը նշանակում է, որ, ըստ էության, հարցը դրված է եղել այսպես` նախկինում գոյություն ուներ «տարածքներ` կարգավիճակի դիմաց» բանաձև, հետո «տարածքներ` խաղաղության դիմաց» բանաձև, 2016-2018 թվականներին ձևակերպվեց և 2016 թվականի ապրիլյան պատերազմով ամենավերին աստիճանի լրջացավ «տարածքներ` ոչ մի բանի դիմաց» բանաձևը: Եվ մենք 2018 թվականին բանակցային գործընթացը ժառանգել ենք մի իրավիճակում, երբ սեղանի վրա դրված է եղել «տարածքներ ոչ մի բանի դիմաց» բանաձևը: Եվ շատ կարևոր է արձանագրել, որ միջնորդները և միջազգային հանրությունը, ըստ էության, որի վրա երկար տարիներ հույս ենք ունեցել, ահա այդ միջազգային հանրությունը մեր առաջ դրել է խնդիր` վերադարձնել տարածքները ոչ մի բանի դիմաց: Ըստ էության, ես Ազգային ժողովի ամբիոնից էլ եմ ասել, շատ է խոսվում այն մասին, որ «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» ձևակերպումն ունեցել է «5+2» բանաձև: Իրականում «5+2» բանաձև գոյություն չի էլ ունեցել, որովհետև այդ երկուսը Հայաստանի համար գործընթացն ինչ-որ իմաստով հետաքրքրիր և գայթակղիչ դարձնելու մեջ էր: Եվ այդ երկուսն այն պահեստային հատվածն էր, որով այս տարբերակը պետք է ֆորմալ առումով զիջվեր` այդ լուծումը Ադրբեջանի համար ընդունելի դարձնելու համար»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքով` հայկական կողմն ուներ իրադարձությունների զարգացման երկու ճանապարհ. առաջինը` «տարածքներ ոչ մի բանի դիմաց» , երկրորդը` ներքին տեղահանվածների անվան ներքո ադրբեջանցիների վերադարձ Լեռնային Ղարաբաղ:

«Այս թեմային էլ եմ բազմիցս անդրադարձել, իսկ որտեղ պետք է վերադառնային` սարերում, անտառներում էին ապրելո՞ւ, ապրելու էին այնտե՞ղ, որտեղ և ապրել էին շարժման մեկնարկից առաջ: Եվ հետո ի՞նչ, հետո ոչ մի բան, հետո կապրենք կտեսնենք, իսկ հետո, երբ ապրում տեսնում ենք, ապրում և տեսնում ենք Նախիջևանը: Հաշվի առնելով պատերազմի ծանրությունը, հաշվի առնելով մեր բազմաթիվ զոհերի առկայությունը՝ ես ամենատարբեր ձևերով պատասխանատու եմ մի հարցի պատասխանելու համար` արդյոք կար մի պատուհան, արդյոք կար մի հնարավորություն, որ մենք որևէ փոխզիջումային լուծման գնայինք և խուսափեինք այս ամենից»,- ասաց Փաշինյանը:

Հունիսի 9-ին ՀՀ երրորդ նախագահը հրապարակել է նախորդ օրը խոստացած ձայնագրությունը, որտեղ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպմանը խոսում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների ընթացքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում