Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ադրբեջանը ստիպված եղավ ընդունել պարտությունը․ ՈւԵՖԱ-ի հստակ գնահատականը․․․

Ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի հայազգի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը այնուամենայնիվ հավատարմագրվել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության համար: Ադրբեջանցիների դավադրությունը կարող ենք ձախողված համարել։ «Առուստամյանին հավատարմագրեցին Եվրոպայի առաջնությանը: Հրաշալի է: Շնորհակալություն, ՈւԵՖԱ»,- այս մասին գրել է Ռուսաստանի արտգործնախարարի խոսնակ Մարիա Զախարովան:Հունիսի 8-ին հայտնի էր դարձել, որ Նոբել Առուստամյանին չեն հավատարմագրել ԵՎՐՈ-2020-ին: Այս մասին հայտարարել էր ռուս մեկնաբան Վասիլի Ուտկինը․ «Եթե աշխարհում կա անարդարություն, ապա սա այդ է։ Նոբել Առուստամյանը, փաստորեն, չի աշխատում Եվրոպայի առաջնությունում։ Նա չի հավատարմագրվել, Նոբելը չի հավատարմագրվել։ Քանի որ հավատարմագրումը պետք է հաստատեն բոլոր քաղաքների կազմկոմիտեները, իսկ Բաքուն արգելափակել է Նոբելին, որը, ի դեպ, ծնունդով բաքվեցի է։ Ի՞նչ է դա, եթե ոչ մարդուն իր մասնագիտությամբ զբաղվելու հնարավորությունից զրկել՝ հիմք ընդունելով համոզմունքներն ու ազգային պատկանելությունը: Բաքվում Եվրոպայի առաջնության կազմկոմիտե, ընդունեք իմ սառցե քամահրանքը»։ Ավելի ուշ հայ մեկնաբանը «Յութուբյան» ալիքում մանրամասներ էր ներկայացրել ադրբեջանցիների ծրագրված դավադրությունից։

«Սկզբում մտածում էի` սխալմունք է, որ չեն հավատարմագրել ինձ։ Հետո ասացին ոչ, սխալմունք չկա, նա չի հավատարմագրվել, քանի որ երկրներից մեկը դեմ է։ Ինձ համար հեշտ էր արդեն գուշակելը` թե դա որ երկիրն է։ Եվս մի նամակ գրեցինք ՈՒԵՖԱ–ին` Ադրբեջանին զրկել հավատարմագրում տալու հնարավորությունից։ Մերժեցին», -նշել էր Առուստամյանը։ Ավելի վաղ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի ասոցիացիայի փոխնախագահ Էլհան Մամեդովը հայտարարել էր, որ Եվրո-2020-ում Նոբել Առուստամյանի հավատարմագրման մերժելը կապված է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հետ:Առուստամյանի խոսքով ՝ ինքը եղել է Արցախում, որտեղ և ծնվել է իր պապը։«Ես եղել եմ Լեռնային Ղարաբաղում։ Իմ պապը Լեռնային Ղարաբաղից է. ես այնտեղ եմ եղել մի քանի անգամ, նույնիսկ երեխաների համար ֆուտբոլային մրցաշար եմ կազմակերպել։ 30-ից ավելի տարի այնտեղ ապրող ու պատերազմի ճնշումը զգացող մարդկանց համար եմ կազմակերպել դա, և վստահ եմ որ երեխաներից շատերի համար դա գլխավոր իրադարձությունն է եղել։ Ես հպարտ եմ, որ արել եմ դա», – հայտարարել էր նա։ Առուստամյանի շուրջ ստեղծված իրավիճակը մեծ աղմուկ բարձրացրեց ոչ միայն Ռուսաստանում, այլ միջազգային հարթակում։ Խնդրին ի վերջո միջամտեց նաև ՈւԵՖԱ-ն անթույլատրելի համարելով ադրբեջանական կողմի խտրական մոտեցումը։ ՈւԵՖԱ-ն հստակ գնահատական տվեց այս երկրի վարած ըստ էության խայտառակ քաղաքականությանը։

«Աջակցության անհավանական խոսքեր եմ ստացել, որն ինձ համար շատ կարևոր է։ Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում այս իրավիճակին անդրադարձած բոլոր գործընկերներիս։ Գործընկերներս, հեռուստադիտողներն ու ընկերներս հավանաբար երբեք ինձ միաժամանակ այսքան չէին գրել: Զարմացած եմ իմ անձի հանդեպ այս ուշադրությունից, դա ինձ համար անհավանական է։ Ձեր խոսքերն ինձ համար շատ ավելի արժեքավոր են, քան ցանկացած մրցաշարի ցանկացած հավատարմագրում», – Տելեգրամի իր ալիքում գրել է Առուստամյանը։ Եվրոպայի առաջնությունը կանցկացվի այս տարվա հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Սևիլիայում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Գլազգոյում, Բուդապեշտում, Ամստերդամում: Ադրբեջանի համար նման մակարդակի մրցաշարի հյուրընկալումը մեծ իրադարձություն է։ Վերջին իրադարձությունները սակայն ցույց տվեցին, որ Բաքուն ի զորու չէ պատշաճ մակարդակով անցկացնել այն։ Մրցաշարը դեռ չսկսված Ադրբեջանը ագրեսիվ պահվածքով փորձեց ոտնձգություն կատարել հայ լրագրողի նկատմամբ։

Ռուսաստանի ԱԳՆ-ի և ՈւԵՖԱ-ի միջամտությունից հետո միայն ադրբեջանական կողմը ըստ էության ընդունեց պարտությունը։ Տեղի ունեցածը ցույց է տալիս, որ Ադրբեջանի պես պետությանը նման խոշոր մրցաշարի անցկացումը վստահելը միանգամայն ճիշտ չէ։ Ադրբեջանը կրկին ցույց տվեց իր դեմքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում