Thursday, 28 03 2024
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի

Ինչու «լցվեց» աղը ռազմագերիների «բաց վերքի» վրա

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով կամ մտքով նախընտրական Հայաստանում սկսեց պտտվել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտի շուրջ: Բանը հասավ այնտեղ, որ Փաշինյանը անգամ հայտարարեց, թե դիմել են Ադրբեջանին՝ որդուն պատանդ վերցնելու և դրա դիմաց հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցով: Ինչո՞ւ էր պետք  զգայական մակարդակում ծայրահեղացնել կամ անլրջացնել բարդագույն և առանց այդ էլ զգայական, հոգեբանական ու քաղաքական-անվտանգային ահռելի ծանրության այդ հարցը: Ո՞վ էր քաշել Սերժ Սարգսյանի լեզվից, կամ ի՞նչը: Թե՞ դա հաշվարկ էր, ոչ թե զգայականություն՝ սառը հաշվարկով արված արտահայտություն, որի տողատակում գուցե կան որոշակի տեղեկություններ, որ հասանելի չեն հանրությանը: Այսինքն, հանրությանը բաժին է ընկնում զգայականությունը, իսկ տակը եղած հաշվարկը մնում է քաղաքականության նեղ շրջանակում: Սակայն, սա արդեն կարող է առնչվել խորհրդապահությանը, քանի որ չունենք հաշվարկի մասին շատ, թե քիչ  հստակ դատողություն անելու համար անհրաժեշտ փաստական կամ փաստարկային հիմք և մնում է միայն ողջախոհության կանխավարկածով հարցնել՝ լավ, ինչպե՞ս էր հնարավոր թույլ տալ այդ աստիճանի սադրանք և նախընտրական հրապարակ բերել այդօրինակ քննարկում կամ բանավեճ: Ըստ այդմ, գոնե մնում է փոքր ինչ հուսալ, որ հաշվարկ այդուհանդերձ կա և այդ հաշվարկում կա Հայաստանի, և հատկապես ռազմագերիների ու նրանց հարազատների, ոչ թե լոկ սեփական խմբային կամ թիմային, կուսակցական շահ: Այլապես, թիմերը գուցե խրախճանքի մեջ են, նախընտրական պայքարից լայնացած աչքերով ու նեղացած, սեղմված բանականությամբ, մինչդեռ հասարակությունն ու գերիների հարազատները՝ վերքի վրա լցված աղի նոր չափաբաժնի ցավից կծկված վիճակում:

Եվ սա այն դեպքում, որ հարցը իսկապես չափազանց բարդ է, ու ակնառու է, որ այն օգտագործվում է Հայաստանի դեմ քաղաքական ճնշումների համար, ինչը հրամայական է դարձնում, և վաղուց ըստ էության հրամայական էր դարձրել գոնե ռազմագերիների հարցում սահմանել կարմիր գծեր և քաղաքական ամբողջ դաշտով ու դասով հարգել դրանք, հանուն այդ տղաների ու հանուն պետականության: Կրկնենք, գուցե տեղի ունեցողը պարունակում է հենց այդ հանունի սահմանում եղած հաշվարկ, որը չի երևում այսօր, բայց չբացառենք վաղը որևէ արդյունքի տեսքով դրսևորվելու կանխավարկածը: Բայց, առայժմ դժբախտաբար ամեն ինչ դրսևորվում է ծայրահեղ անլրջությամբ կամ անլրջության ծայրահեղացումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում