Վրաստանում կացության իրավունք ունեցող օտարերկրացիները և դիվանագետները, ինչպես նաև այլ կատեգորիաների անձինք կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հնարավորություն կունենան: Այդ մասին ասել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Նա հաստատել է, որ Վրաստանում քննարկվում է օտարերկրացիների պատվաստումների հարցը, և այն կներկայացվի միջգերատեսչական համակարգող խորհրդին, փոխանցում է Sputnik Georgia-ն։
«Կարծում ենք, որ պատվաստվելու հնարավորություն կլինի», – ասել է Գամկրելիձեն:
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են մարտի 15-ից՝ AstraZeneca-ի արտադրած պատվաստանյութով, իսկ մարտի 30-ից արդեն կա Pfizer-ի պատաստանյութով պատվաստվելու հնարավորություն։ Մայիսի 4-ին Վրաստանի քաղաքացիները պատվատվում են նաև չինական Sinopharm-ով։ Մայիսի 24-ից հասանելի է դարձել ևս մեկ չինական պատվաստանյութ՝ Sinovac-ը։
Ամռանը երկրում սպասվում են ամերիկյան Jonson&Jonson-ի և Novovax-ի պատվաստանյութերի առաջին խմբաքանակների մատակարարումները։ Վերջին տվյալներով՝ Վրաստանում պատվաստվել է 184 718 մարդ, որից անհրաժեշտ երկու դեղաչափը ստացել է 54 474 քաղաքացի։