Հուլիսի 1-ից Երևանում, Վանաձորում և Գյումրիում կենսաթոշակները կվճարվեն անկանխիկ եղանակով։ Համապատասխան որոշմանը հավանություն տրվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Տաթևիկ Ստեփանյանը նշեց, որ այս փոփոխությամբ՝ հուլիսի 1-ից Երևանում, Գյումրիում և Վանաձորում կենսաթոշակները կվճարվեն անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի միջոցով՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
«Կենսաթոշակներն ազգային օպերատորի կողմից անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի գործողության ժամկետը նախագծով առաջարկվում է սահմանել մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը»,-ասաց նա։