Կառավարության այսօրվա նիստում փոփոխության ենթարկվեց «Երևանի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշումը։
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշեց, որ խոսքը գնում է Աբովյան-Պուշկին խաչմերուկից մինչև Սախարովի հրապարակ ընկած հատվածի մասին, որը հանրային գերակա շահ չի ճանաչվի։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ասաց, որ սահմանված հասցեներում հանրային գերակա շահի առկայությունը գնահատելիս պետք է հաշվի առնել պատմության, մշակույթի և պատմական միջավայրի պահպանման և օգտագործման մասին օրենքի դրույթները։