Վրաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանազատմանը. Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի, ինչպես նաև անցյալ տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի պատճառով: Այդ մասին ասվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ խորհրդարանին ներկայացրած զեկույցում:

Այնտեղ նշվում է, որ գործընթացը վերականգնելու համար Վրաստանը պատրաստ է առաջիկայում կատարել համապատասխան աշխատանքներ:

«Հանձնաժողովների նիստերը, սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է շարունակվեն»,- շեշտվում է փաստաթղթում:

Նշենք, որ 1991-ին Խորհրդային միության փլուզումից հետո հարևան չորս պետություններից Վրաստանը համաձայնեցրել է իր սահմանները միայն Թուրքիայի հետ: