Աֆղանստանում կործանվել է ռազմաօդային ուժերի ուղղաթիռը. երեք զինվորական է զոհվել, ևս մեկը վիրավոր է: Այդ մասին հաղորդել է TOLO News հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը: Նախարարության հայտարարության համաձայն՝ «Մի-17» ուղղաթիռը հունիսի 8-ի գիշերն ընկել է Աֆղանստանի կենտրոնական մասում գտնվող Վարդաք նահանգի Ջաղաթու շրջանում:
Դեպքի վայր է ուղարկվել ուղղաթիռ՝ տուժածին հիվանդանոց տեղափոխելու համար: Հեռուստաալիքի տվյալներով՝ ուղղաթիռի կործանման համար պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» ծայրահեղական շարժումը:
Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի և «Թալիբան» շարժման դիմակայությունը, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում էր երկրի գյուղական շրջաններում զգալի տարածքներ և հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա:
В Афганистане вертолет Ми-17 совершил аварийную посадку, есть погибшие