ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն առաջին անգամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին անվանել է բռնապետ։ Այս մասին նա ասել է Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանում քննարկման ժամանակ, փոխանցում է Deutsche Welle-ն։
Եվրախորհրդարանը քննարկել է Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքն ու ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչի և նրա ընկերուհու ձերբակալությունը։
Բորելը համաձայնություն է հայտնել՝ կապված այն արտահայտության հետ, որն օգտագործել են եվրապատգամավորները Լուկաշենկոյի հասցեին։ «Ես լիովին համաձայն եմ Ձեզ հետ։ Մենք գործ ունենք բռնապետի հետ»,-ասել է նա։