Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Իրատեսական է, երբ Լավրովն ասում է, որ Արցախի հարցը լուծված չէ և երկար գործընթաց է պահանջվում

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, բայց այս պահին ճիշտ չէ այդ մասին խոսելը, այդ հարցը պետք է լուծվի, բայց ոչ հիմա: Նաև ասել է, որ շեշտը պետք է դնել ոչ թե դրա վրա, այլ տարածխաշրջանը խաղաղ կյանքի վերադարձնելու վրա: Ինչպես եք գնահատում Լավրովի հայտարարությունը՝ հատկապես երեկվա Նիկոլ Փաշինյանի հայտարարության ֆոնին, թե հիմա Արցախի կարգավիճակի հարցի լուծման համար ավելի շատ հնարավորություններ կան, քան տարի առաջ:

Մեզ համար Արցախի կարգավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության երկու կարևորագույն հարցերից մեկն է: Երկու կարևոր հարց կա՝ կարգավիճակը և սահմանները: Կարգավիճակըի հարցը դեռ լուծված չէ, վերջնական լուծումը կլինի միջազգայնորեն ընդունված ինչ-որ մի տարբերակ, որի պարագայում Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա մեզ համար անընդունելի է: Ադրբեջանը շարունակում է պնդել, որ չի տեսնում Արցախը Ադրբեջանից դուրս: Այո, սա բարդ գործընթաց և այդ տեսակետից իրատեսական է, երբ Լավրովն ասում է, որ հարցը լուծված չէ և երկար գործընթաց է պահանջվում: Բայց որպեսզի այդ հարցը լուծվի, և Արցախն ունենա ապագա, առաջին հերթին Արցախը պետք է լինի: Հիմա լինելիության խնդիր է, սուբյեկտայնության պահպանման խնդիր է: Հիմա բոլորս աշխատում ենք այդ ուղղությամբ, Արցախն այս ծանրագույն վիճակից դուրս բերելու համար: Այս իմաստով յուրաքանչյուր նորմալ հայի պարտքն է Արցախը դարձնել յուրաքանչյուր հայի համար սրբություն:

Իսկ ինչպե՞ս եք գնահատում նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հիմա ավելի մեծ հնարավորություն կա Արցախի կարգավիճակի հարցի լուծման համար, նաև խոսում է «անջատում հանուն փրկության» սկզբունքի մասին:

Այսօր Արցախը շատ ծանր վիճակում է, մենք գտնվում ենք վերակենդանացման բաժանմունքում ու պետք է հիմա ապաքինվենք: Եթե ուզում ենք, որ Արցախն ապաքինվի, ապա նա պետք է սրբություն լինի հայության համար: Այն մարդիկ, որոնք Արցախը կամ նրա որոշ մասեր կհամարեն ադրբեջանական, արցախցիներին կհամարեն թուրք, նրանք պետք է պարտվեն: Այսինքն մենք մեծ աշխատանք ունենք անելու, պետք է սիրել Արցախը:

Դուք կարծում եք, որ Արցախի նկատմամբ մոտեցո՞ւմ է փոխվել:

Ադրբեջանի մոտեցումը չի փոխվել, մեր մոտեցումն էլ չի փոխվել: Ադրբեջանի մոտեցումը չի էլ փոխվելու, Արցախի մոտեցումը նույնպես չի փոխվելու: Ուղղակի կրկնեմ, որ Արցախը պետք է լինի սրբություն: Բայց հայեր մեջ կան մարդիկ, որոնք ասում են, որ Շուշին Շուշա է, Քարվաճառը ադրբեջանական է: Այսինքն մեր խնդիրը ներսում է, ոչ թե դրսից: Եթե Արցախը չլինի, չի լինելու նաև Հայաստան: Թող ոչ ոք իլյուզիաներով չտառապի, թե Արցախը բեռ է: Որովհետև եթե ձերբազատվում եք Արցախից, դուք ձերբազատվում եք վահանից, զրահաբաճկոնից, ոչ թե բեռից: Այդ դեպքում այնպիսի զարգացումներ են լինելու, որ նույնիսկ 1915 թվականը խաղուպար թվա:

Հայտնի է, որ առաջիկայում Բայդեն-Պուտին հանդիպմանը կքննարկվի  նաև Արցախի հարցը: Դուք ինչպե՞ս եք դա գնահատում, ի՞նչ ակնկալիքներ կան:

Ցանկացած այդպիսի հանդիպում, հատկապես նման հզոր երկրների ղեկավարների միջև, երկխոսության մի տարբերակ է, իսկ երկխոսությունը միշտ ավելի գերադասելի է, քան առճակատումը: Այդ տեսակետից մենք ողջունում ենք ցանկացած երկխոսություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում