Thursday, 25 04 2024
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա

Ինչքան «վերջ թավիշին» լոզունգն իրականություն դարձավ, այդքան էլ՝ վենդետաների մասին հայտարարությունը

Նախօրեին Թալին քաղաքում քարոզարշավի ժամանակ Նիկոլ փաշինյանը ուշագրավ և խիստ հայտարարություններ է արել: Մասնավորապես, նա նշել է, որ եթե առաջ խոստանում էր, որ մենդետաներ չեն լինի, ապա հիմա ասում է, որ ընտրություններից հետո կլինեն քաղաքական ու քաղաքացիական վենդետաներ, կլինի կադրային ջարդ. «Կադրային ջարդեր լինելու են և ջարդի են ենթարկվելու այն պաշտոնյաները, որոնք 2018-ից հետո հեղափոխության տված հնարավորություններից օգտվելով ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում և այս ողջ ընթացքում կատարել են տրոյական  ձիու դերակատարում:

Ես հիմա հստակ ասում եմ՝ ընտրություններից հետո լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, որոնք ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի, տանում են հանրահավաքների: Խոսքը ֆիզիկական վենդատայի մասին չէ, քաղաքական և քաղաքացիականի մասին է: Այդ համայնքի ղեկավարները կարճ ասած, ռադ են լինելու, որովհետև լինելու են արտահերթ ընտրություններ»,-ասե է Փաշինյանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը այս հայտարարությունների վերաբերյալ նշեց. «Չեմ կարծում, որ այդ հայտարարությունն իրական հիմքեր ունի: Ինչքան «վերջ թավիշին» լոզունգն իրականություն դարձավ, այդքան էլ այս հայտարարությունն իրականություն կդառնա: Ավելի շուտ սա նախընտրական շրջանում տուրք է հասարակության սպասումներին: Եթե ՔՊ-ին և Նիկոլ Փաշինյանի հաջողվի վերստանձնել իշխանությունը, ապա ամենայն հավանականությամբ գործընթացները կշարունակվեն այնպես, ինչպես եղել են նախկինում: Հույս կա, որ միանձնյա իշխանություն չի ունենա «Քաղաքացիական պայմանագիրը», կլինի կոալիցիա և այդ դեպքում թե օրենքները կսկսեն աշխատել, թե հայտարարությունները իրականություն կտեղափոխվեն:

Մեկ օրինակ միայն, օրենքի տեսքով փոփոխություն է կատարվել մի քանի հանցավոր արարքների պատիժների խստացման հետ կապված, բայց շատ ավելի կարևոր է ոչ թե խստացնել օրենքի կետերը, այլ արդեն ընդունված օրենքները իրականացնեն: Իշխանությունը կարող է գրել 5 տարի ազատազրկում կամ 50 տարի, բայց եթե գործը գնալու է հասնի դատարան և իրականություն չդառնա, ոչ մեկը դրանից չի վախենալու և անելու են այն, ինչ արել են մինչև հիմա»:

Նա հավելեց, որ այս դեպքում Փաշինյանի խոսքը միայն Սյունիքի համայնքների ղեկավարներին չէր ուղղված, որովհետև տարբեր տեղերից են չճշտված տեղեկություններ գալիս, որ տարբեր մարզային ղեկավարներ փորձում են վարչական լծակներն օգտագործել տարբեր քաղաքական ուժերի օգտին. «Այնուամենայնիվ, քանի որ այս 3 տարիների ընթացքում փորձը ցույց է տվել, որ նման հայտարարությունները հետագայում ոչ մի գործողություն չեն դառնում, չեմ կարծում, որ այդ պաշտոնյաները շատ լուրջ կազդվեն այս հայտարարությունից»,-նկատեց քաղաքագետը:

Հարցին, թե իր կարծիքով կլինե՞ն հետընտրական զարգացումներ, Ռոբերտ Ղևոնդյանն արձագանքեց. «Հետընտրական զարգացումները մեծ չափով կախված են նրանից, թե ինչ որակի ընտրություններ մենք կունենանք: Եթե ունենանք բարձր որակի ընտրություններ, թափանցիկ ընտրություններ, որի արդյունքները հասարակությունը  կասկածի տակ չի դնի և կընդունի եղած արդյունքները, ապա հետընտրական զարգացումները կլինեն այնպիսին, ինչպես մինչև նախընտրական գործընթացների սկիզբը, այսինքն կլինեն ուժեր, որոնք դժգոհ կլինեն, գուցե ինչ-որ ժողովրդի հատված հավաքեն, բայց դրանք կլինեն կարճաժամկետ դրսևորումներ, և շատ արագ կմարի ալիքը: Իսկ եթե հասարակությունը դժգոհ լինի արդյունքներից, կամ համոզեն հասարակությանը, որ արդյունքները կեղծ են, այդ դեպքում կարող են նաև սուր դրսևորումներ լինել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում