Sunday, 13 06 2021
01:38
Եվրո-2020. Բելգիացիները ջախջախեցին ռուսներին
Հեղափոխության երկրորդ արարն է․ սևերի համակարգը պետք է վերջնական նետել պատմության աղբանոցը
Հունիսի 18-ին նախատեսված հանրահավաքը չի չեղարկվել, այդ լուրերը կեղծ են․ «Քաղաքացիական պայմանագիր»
00:00
Սննդաբանը պատմել է, թե ինչպես ճիշտ սնվել՝ չհրաժարվելով ձեր սիրելի ուտեստներից
ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին և Վրաստանի կառավարությանը գերիների վերադարձի գործընթացին միջնորդելու համար
Հանրայինը դիմում է ԿԸՀ, ՀՌՀ, ՄԻՊ՝ հրատապ արձագանքի համար
Վրաերթի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 6-ամյա տղան մահացել է
ԿԸՀ֊ն Ռուբեն Խլղաթյանին կալանավորելու թույլտվություն է տվել
23:00
Մուկորմիկոզը՝ որպես կորոնավիրուսային հիվանդության հետևանք
Մենք Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզներ ենք տվել․ Փաշինյան
22:45
ԱՄՆ-ն կոչ է անում վերադարձնել բոլոր գերեվարվածներին. Պետքարտուղարի հայտարարությունը
Գերության մեջ գտնվող 15 հայորդիները Հայաստան են վերադարձել ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Վրաստանի ջանքերի շնորհիվ
Հայկական կողմի մոտ կան եւ շարունակում են մնալ 100,000-ավոր ականների ականապատման քարտեզներ. Տարոն Չախոյան
Փաշինյանը Գավառի հանդիպումը ավարտեց երթով
Ժամանակի ընթացքում պարզ կդառնա, կտեսնենք՝ հերոսն ով է, շան տղերքն՝ ովքեր․ Գնել Սանոսյան
22:15
Սաուդյան Արաբիան թույլատրել է ամենամյա հաջ իրականացնել միայն 60 հազար մուսուլմանի
Նախկին գողեր ու ավազակներ, չե՛ք գալու պաշտոնի, դա ես եմ ասում. Խաչատուր Սուքիասյան
Այն, ինչ անում են որոշ անպատիվներ անընդունելի է, ուժեղ չի նշանակում մաֆիոզ․ Բաբաջանյան
22:04
Քաբուլում որոտացած պայթյուններն առնվազն հինգ մարդու կյանք են խլել
Եթե որոշել եք սպանել ժողովրդի իշխանությունը, նախ մեզ պիտի սպանեք. Բաբաջանյան
Նախկինների հովանու տակ ծվարած որոշ սոցիոլոգներ տվյալներ են հրապարակում, որը աղերս չունի իրականության հետ
Եվրախորհրդի ղեկավարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները
Երկար սպասված և հրաշալի լուր․ Զախարովան՝ 15 հայ ռազմագերիների՝ հայրենիք վերադարձի մասին
Պետական համակարգում ունեցանք դավաճաններ․ նրանք դավաճանեցին ազգին, ոչ թե Փաշինյանին․ Հայկ Սարգսյան
Փաշինյանը հրապարակել է վերադարձող գերիների ամբողջական ցանկը
Կրեմլի համար սա Հայաստանում իր դիրքերը փրկելու վերջին հնարավորությունն է
Քրեական տարրեր են բերվում Հայաստան սեփական ժողովրդի դեմ պատերազմ հրահրելու համար․ Բաբաջանյան
21:30
Կանադան և Ֆրանսիան հայտարարել են, որ կօգնեն աշխարհին դուրս գալ ճգնաժամից G7 և G20 մակարդակներում
Ժամանակին մի երևույթ՝ Գեղարքունիքի մարզը համարել էր կույրաղիք․ Նարեկ Գրիգորյանը՝ Քոչարյանի մասին
Քարոզարշավի բառապաշարը սպասելի էր. մարդիկ ամբողջովին բացահայտվում են

«Քոչարյանը Մեղրիում խայտառակ է եղել. Մեղրիի հյուրանոցներում ազատ տեղ չկար այնքան մարդ էին բերել Երևանից»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԺԿ քարտուղար  Գրիգոր Հարությունյանը։

Պարոն Հարությունյան, Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տվեց Սյունիքի մարզից, Մեղրիից։ Սյունիքը որպես թիրախ են ընտրել։ Դուք  կարո՞ղ եք ասել, թե ինչպես է անցել Քոչարյանի հանդիպումները Սյունիքում։ Արդյո՞ք  հանդիպումների մասնակիցների թիվը, մասնակցությունը հուշում է, որ նա Սյունիքում մեծամասնություն կստանա։

-Ես կարող եմ միայն Մեղրիի մասին ասել ու մի փոքր էլ Կապան, Քաջարանի։ Մեղրիում իրենց  սպասելիքները բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում։ Իրենք  Մեղրիում խայտառակ են եղել։ Մեղրիում հյուրանոցներում տեղ չկար, ոչ մի ուրիշ մնալու տեղերում  ազատ տեղ չկար։ Երևանից, ուրիշ տեղերից այնքան մարդ էին բերել ավտոբուսներով, որ տեղ չկար։ Դա դահլիճային հանդիպումներ է արել, ես տեսել եմ կիսադատարկ դահլիճներ։ Ու կարող եմ ասել, որ ժողովրդին Ագարակից բերել եմ Մեղրի, Մեղրիից տարել են Ագարակ, Կապանից բերել են Մեղրի։ Մի խոսքով՝ մի խայտառակ վիճակ։ Մեղրեցիները չեն մասնակցել, ժողովուրդը չի մասնակցել։ Փաշինյանի այցի ժամանակ դեբոշներ սարքած անձինք էին, մոտավորապես նույն շրջանակի մարդիկ էին մասնակցում Քոչարյանի հանդիպումներին և որոշ մարդիկ, որոնք համայնքապետի ազդեցության տակ են։ Վախից էին գնացել, բայց գնացածների 70-80 տոկոսը Քոչարյանին ձայն չի տա։

Այսինքն վստահաբար կարելի՞  է  ասել, որ Քոչարյանը Մեղրիում, կամ առհասարակ Սյունիքում կարող է մեծամասնություն ստանալ։

-Բացառվում է։ Ինչու մեղրեցիները հո այդքան անթասիբ չեն։ Մեղրեցիները անտարբեր են Քոչարյանի նկատմամբ։ Դա շատ տեսանելի էր։ Ես ինքս գնացել էի Մեղրիի մշակույթի պալատի մոտ, որտեղ պետք է հանդիպում լիներ և  մոտ 30-40 մեղրեցի էր հավաքված։ Ես նրանց ասացի՝ չեք ամաչում, եկել եք Մեղրին ծախողի՞ն ծափ տաք։

Ես 20 տարի առաջ էլ եմ ասել, 2000 թվականին ես եմ Մեղրիի հարցը բարձրացրել Ազգային ժողովում։ Այդ ժամանակ խոսակցություններ էր գնում, որ շնչին 5 հազար դոլար փող են տալիս, յուրաքանչյուր տանը՝ 10 հազար դոլար փող են տալիս, որպես փոխհատուցում։ Իմ ելույթից հետո արդեն լրագրողների, քաղաքական ուժերի հետաքրքրությունը մեծացավ Մեղրիի հետ կապված, սկսվեցին ճնշումներ և դրանք  հետ կանգնեցին Մեղրին հանձնելու մտքից և այդ հիմարությունը չարեցին։ Հոկտեմբերի 27-ը անմիջապես կապված էր Մեղրիի հետ, քանի որ Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը կատեգորիկ դեմ էին։ Կարեն Դեմիրճյանը ասում էր՝ միայն իմ դիակի վրայով։

Պարոն Հարությունյան, բայց օրերս Քոչարյանը հայտարարեց, թե այնպես չէր, որ Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը դեմ էին Մեղրիի տարբերակին։

-Նա ստում է։ Նա ստախոս հանցագործի մեկն է։ Ո՞վ ծանոթ չի այդ դեպքերին։ Ով չգիտի, որ անվտանգության խորհրդի նիստում Վազգեն Սարգսյանն ու Դեմիրճյանը  դեմ են քվեարկել դրան։ Այս երկիրը քանդողն ինքն է։ Ղարաբաղի հարցը տապալողն ինքն է։ Ինքը եկավ, Ղարաբաղին բանակցություններից դուրս թողեց, ամբողջ աշխարհը հակամարտությունը տեղափոխեց Հայաստան-Ադրբեջան ու աշխարհին ներկայացրեց, թե Հայաստանը հող, տարածք է ուզում։ Դրանից հետո Հայաստանը սկսեց ընկալվել որպես օկուպանտ։ Ես ուսումնասիրել եմ իր ամբողջ գործունեութունը, որը ամբողջությամբ թրքամետ, ադրբեջանամետ է։ Նա է ստեղծել քեաօլիգարխիկ համակարգը ու Հայաստանին գցել այս օրը։ Նա էր Երևանի կենտրոնում մարդկանց  իրենց տներից հանում շպրտում դուրս , բիզնեսմենների ձեռքից բիզնեսներ էին խլում ու մարդիկ ստիպված հեռանում էին Հայաստանից։ Թող գա ու այս հարցերի պատասխանը տա։ Թե չէ հիմա վեր է կացել ու հիմար-հիմար դուրս է տալիս։ Մարդիկ այս ամենից շատ լավ տեղյակ են ու հիշում են։ Մարդիկ հիշում են նաև իր կազմակերպած ընտրությունները, ծեծուջարդը։ 2003 թվականին մարդկանց տանում Հարսնաքար ծեծում ու ջարդում էին, անգամ կանանց չէին խնայում, լցոնումներ էին անում, բայց այսօր հանկարծ եկել ու արդարությունից է խոսում։

Մտավախություն ունե՞ք, որ այդ հին մեթոդները կարող են այս ընտրություններին էլ աշխատեցվել։

-Իհարկե, անելու են։ Բա Սյունիքի համայնքապետերը, մյուսները ինչով են զբաղված ու ինչով են զբաղվելու։ Նրանք Քաջարանի ամբողջ կոմբինատի ժողովրդին հանել լցրել էին հրապարակում։ Իսկ Քաջարանի  կոմբինատը Քոչարյանինն է ու Վահե Հակոբյանը նրա ներկայացուցիչն է , կոմբինատը նայողը։ Ստրկատիրական պայմաններում պահում են ստեղի ժողովրդին։

Տարբեր մարզերում ընտրակաշառքի մասին խոսակցություններ կան։ Սյունիքում ի՞նչ պատկեր է։

-Ես կարծում եմ, որ փորձելու են անել։ Ես գիտեմ, որ իրենք ձայն չունեն։ Իրենց մնում է ընտրակաշառքն ու լցոնումը, հանձնաժողովների միջոցով կեղծելը։ Իրենք մաքուր ձայն չունեն։ Ծանոթներ ունեմ, որ ասում են , որ անգամ Ռուսաստանից են ընտրողներ բերելու ընտրության օրը։ Հսկայական փողեր է ծախսում։ Սա է պատկերը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում