Saturday, 20 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»

Սերժ Սարգսյանի շրջադարձի հնարավորությունը

«Պատիվ ունեմ» Հայրենիք-ՀՀԿ կուսակցությունների նախընտրական դաշինքի առաջին համար Արթուր Վանեցյանը Մոսկվա գործուղման շրջանակում հյուրընկալվել է ռուսական քարոզչության «գեներալներից» մեկին՝ Սոլովյովին, և նրա հետ զրույցում Ղրիմի վերաբերյալ հարցին ի պատասխան, թե ումն է Ղրիմը, ասել է՝ մերն է, այսինքն ձերը: Արթուր Վանեցյանը ենթագիտակցորեն է արտահայտել պատասխանը, թե՞ փորձել է անել հումոր՝ Ռուսաստանում տարածված արտահայտչաձևով, որի վերաբերյալ այսօր արդեն անգամ ռուսներն իրենք են հումոր անում, բարդ է ասել:

Բայց, ակնառու է, որ Արթուր Վանեցյանը անմնացորդ մղումով փորձել է հայտնել իր հավատարմությունը ռուսական շահերին և մոտեցումներին, և դա պարզորոշ դրսևորվել է ամբողջ հաղորդման ընթացքում, խոսելով նաև այլ թեմաների մասին: Այստեղ գուցե արդեն չկա զարմանալի ոչինչ: Հայաստանի նախընտրական արշավի մասնակից հազվադեպ ուժեր են, որոնք իրենց հիմնական անելիքի շարքում չեն դիտարկում Ռուսաստանին անվերապահ հավատարմության ու երդման գործողությունը; «Պատիվ ունեմ» դաշինքը այդ ուժերի շարքում չէ: Բայց, այստեղ իհարկե կա բավականին առանձնահատուկ վիճակ: Համենայնդեպս, այդ դաշինքի մյուս կես հանդիսացող Հանրապետական կուսակցությունը 2018-ի պաշտոնաթողությունից հետո եղել է թերևս Հայաստանի նախկին կառավարող համակարգը ներկայացնող ուժերի շարքում Ռուսաստանի հանդեպ ամենազուսպ դիրքավորում ունեցողը: Դա արտահայտվել է մի շարք օրինակներով:

Ավելին, Ռուսաստանի հետ խնդիր ՀՀԿ-ն ուներ դեռ իշխանության եղած տարիներից, ինչի մասին լուռ վկան է Երևանում կանգնած Նժդեհի արձանը: Եվ այս հանգամանքը առավել քան առանձնահատուկ է դարձնում այն, որ ՀՀԿ փաստորեն դաշնակցում է մի ուժի հետ, որի ղեկավարը մեկնում է Մոսկվա հավատարմության երդում տալու: Սակայն, պատկերը միանգամայն հասկանալի ու պարզ է դառնում այն իրողությունների համատեքստում, որ կան հայաստանյան դաշտում: Իսկ հայաստանյան նախընտրական համայնապատկերում կա երկու առանցքային գիծ՝ պայքար նախկին համակարգի և գործող իշխանության միջև, սակայն կա նաև պայքար նախկին համակարգի ուժերի միջև: Իսկ այդ համակարգը հիմնականում եռաթև է, որտեղ նախկին երկու նախագահներ Քոչարյանն ու Սարգսյանն են, և նախկինում նրանց միջև բուֆերային գոտու դեր խաղացած Գագիկ Ծառուկյանը: Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակում նրանք պայքարում էին այդ բուֆերային գոտում, այժմ խաղը ստացել է այլ տրամաբանություն և պայքարը երեք թևերի միջև է, առանց բուֆերի: Ընդ որում, դա պայքար է բավականին սահմանափակ ընտրազանգվածի համար, որովհետև ակնառու է նախկին կառավարող համակարգի թևերի հանդեպ հանրային մեծ անվստահությունը: Ըստ այդմ, երեք թևերում կա պայքար, թե ով ավելի շատ ձայն կհավաքի և կդառնա այսպես ասած գլխավոր ընդդիմությունը, այդպիսով ոչ միայն փակելով գործող իշխանության մանևրի ճանապարհը Ռուսաստանի հետ հարաբերություններում, այլ նաև փակելով Հայաստանում գաղափարական այլընտրանքային ընդդիմության ձևավորման ճանապարհը: Այդ ճանապարհով է, որ Արթուր Վանեցյանն էլ մեկնել է Մոսկվա և այնտեղ հավատարմության երդում տվել ռուսական շահերին: Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը դա արել է ոչ թե իր, այլ հենց Արթուր Վանեցյանի միջոցով, գործնականում այդպիսով իրեն թողնելով ճանապարհի որևէ պահից «շրջադարձի» հնարավորություն, ի տարբերություն Արթուր Վանեցյանի:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում