Friday, 19 04 2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով

Ռուսաստանն այդ անասնաբույժ չեկիստին պատահական չի ընտրել. Վանեցյանը պետական հանցագործ է

«ԱԱԾ նախկին գեներալը աշխատանքից զրկվելով պարզապես շարունակում է իր գործառույթը։ Նա շարունակում է  ռուսաֆիկացնել, ապապետականացնել Հայաստանը։ Նրանք դրա համար են մասնակցում ընտրություններին։ Այն, որ Ռուսաստանը այդ անասնաբույժ չեկիստին է ընտրել Հայաստանը ներկայացնել Սոլովյովի ծրագրում, խոսում է ամեն ինչի մասին։ Վանեցյանը պարզապես կատարում է այն աշխատանքը, որի համար վարձատրվում է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը  Մոսկվայում Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել։ Նա նախ հայտարարել է, որ Ղրիմը ռուսական է, ապա ասել, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է և ավելի լավ դաշնակից Հայաստանն ունենալ չի կարող։ «Ռուսաստանը չի հանդուրժում սուտասաններին, մարդկանց, ովքեր ուղիղ չեն խոսում հարաբերությունների եւ խնդիրների մասին։ Եվ Ռուսաստանի հետ պետք է հաշվի նստել, դա գերտերություն է։ Եվ ես կարծում եմ, որ իշխանության գալուց հետո մենք պետք է դիտարկենք Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցության, ավելի խոր ինտեգրացիոն գործընթացների հարցը։ Այնպես անել, որպեսզի Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները լինեն այնպիսի մակարդակի, որպեսզի ոչ ոք չկարողանա փոխել դրանք»,- ասել է Վանեցյանը՝ շտապելով ավելացնել, որ ինքը ռուսական կրթություն ունի, իր համար դա մշակույթի լեզու է և կարծում է, որ ռուսերենի դերը Հայաստանում պետք է բարձրացվի։ «Մեր գլխավոր գործընկերը Ռուսաստանն ու ռուսախոս երկրներն են»,- ասել է Վանեցյանը։

Մեր հարցին՝ ինչպես է գնահատում այն փաստը, որ նման հայտարարություններ է անում մի մարդ, որը հավակնում է դառնալ ՀՀ վարչապետ, Խզմալյանը պատասխանեց.«Նրանք նման հայտարարություններ են անում, որովհետև իրականում ոչ պատիվ ունեն, ոչ խիղճ, ոչ ամոթ։ Նրանք նշանակվել են ժամանակին Ռուսաստանի կողմից, հիմա էլ շարունակում են այդ աշխատանքը։ Դավաճանները կատարում են այն, ինչի համար ստացել են իրենց 30 արծաթը։ Նրանց մանկամիտ սխալն այն է, որ նրանք կարծում են, թե Ռուսաստանը դեռևս կկարողանա որոշել ու իրագործել Հայաստանում։ Ռուսաստանը շուտով սեփական սահմանները չի կարողանա ինքնուրույն գծել։ Եվ մարդիկ, որոնք կապում են մեր երկրի ապագան Ռուսաստանի հետ՝ պետական հանցագործներ են։ Պարոն Վանեցյանը այդ հանցագործների վառ օրինակն է»,-ասաց Խզմալյանը՝ հավելելով, որ սա  վերջին ընտրություններն են լինելու Հայաստանում, որոնք անցնելու են Ռուսաստանի թելադրանքի տակ։ «Այս բազմաքանակ ընտրությունները կոչված են ցույց տալու, որ Հայաստանում կա դեմոկրատիա։ Իրականում այստեղ երկու մեծ դաշտ կա։ Մեկը դա ռուսական շահերը պաշտպանող ուժերի դատն է, և մյուսը՝ շատ փոքր, սակայն օրեցօր աճող ազգային և ժողովրդավարական շահերը պաշտպանող դաշտն է։ Ռուսաստանը փորձում է հենց Ռուսաստանում, ոչ թե Հայաստանում ստեղծել տպավորություն, որ ինքը Հայաստանում ունի դաշնակիցներ։ Սոլովյովի հաղորդումը ավելի շատ ռուսական լսարանի համար էր։ Նրանք այնքան են փտել, որ ոչ Քոչարյանը, ոչ Վանեցյանը, ոչ մյուսները ոչ մի բան չեն կարող անել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում