Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը հորդորում է ընտրողներին ուշադիր լինել նախընտրական ծրագրերին

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը հորդորում է ընտրողներին ուշադիր լինել այս կամ այն թեկնածուի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրերին, խոստումներին ու հայտարարություններին:

Կուսակցության միասնական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Հայաստանում ակտիվորեն կեղծ օրակարգ է գեներացվում, իբր պայքարը մղվում է միայն նախկին ու ներկա իշխանությունների միջև:

«Պետք է այնպես անել, որպեսզի այն մարդիկ, ովքեր չեն կողմնորոշվել, գիտակցեն՝ կա հնարավորություն ընտրելու, չհիասթափվելու ու չհուսալքվելու: Մեր քաղաքացիները պետք է իմանան, որ ընտրելու հնարավորությունը միայն նախկինների ու ներկաների միջև չի, կա նաև այլընտրանք»,- շեշտեց Ուրիխանյանը:

Խոսելով ճանապարհների ապաշրջափակման մասին, նա նշեց, որ Հայաստանի շահը ՀՀ ու հայ ժողովրդի տիրապետման տակ գտնվող կայուն ու անսասան Զանգեզուրն է: Նրա խոսքով՝ ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի տարածաշրջանային շահը ևս այս հարցում համընկնում է Հայաստանի շահին:

Ուրիխանյանը խոսեց նաև գերիների վերադարձի մասին և ասաց, որ այդ հարցը՝ իրենց իշխանության գալուց հետո, նախատեսում է ուղղել ՌԴ-ին, անմիջապես ընտրությունների հաջորդ առավոտյան:

«Մենք պատրաստ ենք ընտրություններ հաջորդ օրն առավոտյան ռազմավարական գործընկերոջ առջև փոխադարձ հարգանքի, փոխգործակցության, բայց և պահանջատիրության մթնոլորտում դնել այդ հարցը, որի լուծումը պետք է տեղի ունենա նույն օրը երեկոյան։ Եթե այդ ամենը տեղի չունեցավ, մենք չենք վախենալու իշխանություն կորցնելուց»,– ասաց Ուրիխանյանը:

Նա նաև ասաց, որ անհրաժեշտության դեպքում պետք է վերանայել ՀՀ անվտանգության ներկա համակարգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում