Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչու Հայաստանի հավաքականը խայտառակվեց գաճաճ երկրում․․․

2023 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը Հայաստանի երիտասարդական հավաքականը սկսեց խայտառակ պարտությամբ։ Մեր ընտրանին հյուրընալվելիս 2։0 հաշվով զիջեց Ֆարերյան կղզիների գաճաճ հավաքականին։ Գրանցված արդյունքն իսկապես խայտառակ է։ Այո, գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը և նրա մարզչական շտաբը կարող է ներկայացնել բազմաթիվ պատճառներ։ Այո, երկրորդ կեսում մերոնք մնացին 10 ֆուտբոլիստներով, բայց․․․։ Ընդունենք, որ նման հավաքականի պարտվելու իրավունք ուղղակի չունեինք։ Սա ձախողում է, որի գլխավոր պատասխանատուն գլխավոր մարզիչն է։ Ոմանք կպնդեն, որ մերոնք թույլ են, մեր կազմը թույլ է, չկա այսպես ասած գործիքակազմ։ Նույն տրամաբանությամբ Հայաստանի ազգային հավաքականը որակապես մի քանի անգամ զիջում էր Խորվաթիային, մերոնք կազմով զգալի թույլ էին Ռումինիայից կամ Իսլանդիայից։ Բայց մեր ազգային թիմը Կապառոսի գլխավորությամբ չպարտվեց վերը նշված հավաքականներին։ «Հայաստանի Մ-21 հավաքականը գլխավորելը մեծ պատասխանատվություն է ինձ համար: Ժամանակին աշխատել եմ այս տարիքային հավաքականում և լավ եմ պատկերացնում աշխատանքի դրական կողմերը և դժվարությունները:

Շվեդիայի և Իսլանդիայի հավաքականների հետ առաջիկա հանդիպումները մեզ համար լավ առիթ է գործի մեջ տեսնելու այն ֆուտբոլիստներին, ում շուրջ ձևավորվելու է ընտրական հաջորդ փուլին մասնակցող հավաքականը: ԲԿՄԱ-ում ամենօրյա ռեժիմով աշխատում եմ թեկնածուներից շատերի հետ: Մեր ուշադրության կենտրոնում են լինելու տարիքային առումով այս հավաքականին համապատասխան բոլոր ֆուտբոլիստներն ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Վստահ եմ, որ ստեղծելու ենք շատ մարտունակ հավաքական»,- այս հայտարարությունը Ռաֆայել Նազարյանն ասել էր անցյալ տարվա հոկտեմբերին երիտասարդական հավաքականի մարզիչ նշանակվելուց օրեր անց։ Եթե հավաքականը պարտվում է Ֆարերների պես թիմին, նշանակում է, որ գլխավոր մարզիչը ցավոք պատկերացում չունի իրեն վստահված աշխատանքի վերաբերյալ։ Նազարյանը փոխարինել էր իսպանացի Անտոնիո Ֆլորեսին։ Այս մարզչի գլխավորությամբ վերջին խաղում Հայաստանը հյուրընկալվելիս 10։0 հաշվով զիջել էր Շվեդիային։ ՀՖՖ-ի նախագահը «փառահեղ» պարտությունից հետո կտրուկ որոշում էր կայացրել հեռացնելով նրան զբաղեցրած պաշտոնից։ Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականն անց է կացրել 2 հանդիպում։

Այս տարվա մարտին Նազարյանի թիմը ընկերական խաղում Երևանում 1։2 հաշվով պարտվել էր Բելառուսին։ Կարող է տարօրինակ հնչել, բայց վերջի երկու հանդիպումներում գրանցված արդյունքները կանխատեսելի էին։ Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ որևէ թիմ կամ հավաքական երբևէ լուրջ արդյունք գրանցե՞լ է միջազգային ասպարեզում։ Պատասխանը կարծում ենք պարզ է։ Այդ դեպքում ինչո՞ւ ՀՖՖ-ն նրան վստահեց Հայաստանի երկրորդ հավաքականը։ Ո՞ր արդյունքի վրա հիմնվելով է կայացվել նման որոշում։ Այս հարցի պատասխան գտնելը բավական դժվար է։ ՀՖՖ-ն անընդմեջ երկրորդ սխալը թույլ տվեց։ Առաջին դեպքում մարզիչ նշանակվեց Ֆլորեսը, ով որևէ նշանակալի արդյունք չէր գրանցել։ Իսպանացու գլխավորությամբ հավաքականը տապալվեց։ Ֆլորեսից հետո կիկին նշանակվեց մարզիչ, որի գրանցած արդյունքները միջազգային հարթակում մեղմ ասած տպավորիչ չեն։ Միանգամայն տրամաբանական է, որ Նազարյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը տապալվում է։ Պետք է արձանագրենք և ընդունենք, որ մասնավորապես պետություն ներկայացնող հավաքական թիմերը պետք է գլխավորեն մարդիկ, որոնք մինչ այդ լուրջ հաջողությունների են հասել միջազգային ասպարեզում։

Կապառոսը Եվրոպայում ճանաչված մասնագետ է, ով հասել է բազմաթիվ նվաճումների։ Նրան ազգային թիմը վստահելու տրամաբանական զարգացումը եղավ այն, որ մերոնք անմիջապես սկսեցին խաղալ ֆուտբոլ, գրանցեցին պատմական արդյունքներ և հաջողություններ։ ՀՖՖ-ն ազգային հավաքականի վերաբերյալ կայացրել էր միանգամայն ճիշտ և ողջունելի որոշում։ Հերթը երիտասարդական հավաքականինն է։ Հապաղելու ժամանակ այլևս չունենք։ Այս հավաքականը մեր գլխավոր թիմի ռեզերվն է և այն առանձնակի ուշադրության կարիք ունի։ Պետք է խոստովանենք, որ այսօր Հայաստանում չկա մասնագետ, ում կարելի է վստահել երիտասարդական հավաքականը։ Հարկավոր է շտապ օգնություն արտերկրից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում