ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը ՔՊ նախընտրական ցուցակում չի ընդգրկվել, ասում է՝ գիտական գործունեությամբ է զբաղվում, հասկացել է՝ խորհրդարանում թեև ակտիվ գործունեություն է ծավալել, բայց իր համար արդյունավետության առումով բավարար չի եղել։ Այլ պատճառներ ևս կան, ինչի մասին պատգամավորը խոսել է «Առաջին լրատվականի» եթերում։