Tuesday, 23 04 2024
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

«Պատիվ ունեմ»-ն անում է ամեն ինչ, որ հանրային լարվածությունը չսրվի. Դավիթ Հարությունյան

«Պատիվ ունեմ» դաշինքը գործող իշխանական ուժի կողմից քարոզարշավի ընթացքում լարվածության, բռնության կոչեր է նկատում, վստահեցնում, որ իրենք անում են ամեն ինչ, որ հանրային լարվածությունը չսրվի: Դաշինքի ցուցակի անդամները նման տեսակետ հայտնեցին ասուլիսում նախընտրական քարոզարշավի շրջանակում:

Հարությունյանը գործող իշխանության վարած քարոզչությունը դժվարացավ անվանել քաղաքակիրթ: Ըստ նրա՝ վարչապետի պաշտոնակատարի, գործող իշխանության վարկանիշն ընկնում է: «Կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում այն փաստը, որ վարկանիշը գահավիժում է: Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ նա ասում է մտքեր, որոնք առաջացնում են տասնյակ նոր հարցեր, ստիպված յուրաքանչյուր անգամ նա փորձում է դա կոմպենսացնել՝ բռնության կոչեր հնչեցնելով և այլն»,-ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով հարցին, թե «Պատիվ ունեմ» դաշինքն ինչ է անում, որ հանրային լարվածությունն այդ աստիճան չսրվի՝ նա ասաց. «Մենք անում ենք ամեն ինչ, որ չսրվի: Եթե ուշադրություն դարձնեք մեր քարոզարշվին, մեր լիդերների խոսքին, ապա երբևէ չեք լսի բռնության կամ հաշվեհարդարի կոչեր: Ավելին՝ ես այս պահին չեմ լսել նմանատիպ հաշվեհարդարի կոչ «Հայաստան» դաշինքի լիդերներից: Այնպես, որ մենք ամեն ինչ անում ենք, որ դա տեղի չունենա: Լարվածության կոչը միայն միակողմանի է, իշխանական ուժն է, որ այսօր սփռում է ատելության մթնոլորտ»:

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը՝ վարչապետի պաշտոնակատարի որդուն գերիների դիմաց փոխանակելու մասին, քննադատությունների է արժանացել՝ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ գործող իշխանությանը գերիների խնդիրը չի մտահոգում, այդ հարցը մատնել է անտարբերության: Նա նշեց, որ օրինակ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ բոլոր հարցերին անդրադարձ է կատարված շատ հստակ ժամանակացույցով, բայց գերիների հարցին անդրադարձել են շատ ընդհանուր տերմինաբանությամբ: «Գերիներին մատնել են անտերության: Եվ շատ զարմանալի է, որ այս պարագայում պետք է սպասել 7 ամիս՝ մինչև հասարակությունից հնչեին այդ հարցերը, մինչև Սերժ Սարգսյանը հստակ բարձրացներ այն հարցը, որը վաղուց է կախված օդում, թե ինչու է այս իշխանությունն այդ աստիճան անտարբեր գերիների ճակատագրի նկատմամբ, որ Նիկոլ Փաշինյանն արձագանքեր դրան»,-ասաց Հարությունյանը:

Էդուարդ Շարմազանովն էլ նշեց, որ իրենց խնդիրն է բացել հասարակության աչքերը, որ Փաշինյանն անկարող է արդյունավետորեն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի քաղաքացիներին:

«Նա չի կարող մեր անվտանգությունն ապահովել, նա խոստացել է խաղաղություն, բերել է պատերազմ: Խոստացել է սեր և հանդուրժողականություն, բերել է սև ու սպիտակի պայքար»,-ասաց Շարմազանովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում