Հայաստանում նախատեսվում է շուկայական խորհուրդներ ձևավորել: Հարցն այսօր քննարկվել է գյուղատնտեսության վերաբերյալ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Ենթադրվում է, որ դրանց գործունեությունը նպատակաուղղված է լինելու գյուղմթերքներ արտադրողների պաշտպանվածության, ոլորտում արդարության, կայունության և արդյունավետության ապահովմանը:
Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը, ով մասնակցել է խորհրդակցությանը, «Առաջին լրատվականի» հետ զրույցում հայտնեց, որ շուկայական խորհուրդների հետ կապված տարբեր մոտեցումներ և կարծիքներ կան:
«Առաջարկվում է կառավարության կողմից ֆինանսավորվող կառույց ստեղծել, ինչն անընդունելի է, քանի որ բյուրոկրատական ապարատի հետ կապված բան է»,- ասաց Հ. Բերբերյանը՝ հավելելով, որ գաղափարը դեռ հում է:










































