ՌԴ ՊՆ տեղեկացնում է, որ հունիսի 8-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 98 ուխտավորներ այցելել են Ամարասի վանք: Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո վաղ միջնադարյան Ամարաս վանքը հայտնվել է սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ: Ըստ նախարարության հաղորդագրության՝ խաղաղապահ զորախմբի զինծառայողները պարբերաբար ապահովում են այս սրբավայր այցելող ուխտավորների անվտանգությունը: