Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Միհրան Պողոսյանին առաջադրելը խոսում է «Պատիվ ունեմ» դաշինքի կոռուպցիոն էության մասին

«Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրանցումը ԿԸՀ-ն երեկ անվավեր ճանաչեց՝ վերջին 4 տարում Հայաստանում մշտապես չբնակվելու պատճառով: Նա չունի ընտրվելու իրավունք: Որոշանը կողմ քվեարկեցին հանձնաժողովի 7 անդամից 5-ը, դեմ՝ 2:

Միհրան Պողոսյանը տեղեկանք էր ներկայացրել նախ անձնագրային և վիզաների վարչություն, ապա նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որ ինքը այդ ընթացքում ուսանել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանում, սակայն Անձնագրային և վիզաների վարչության կատարած հարցմամբ այդ տեղեկությունը չէր հաստատվել։ Այսինքն Պողոսյանը կեղծ տեղեկանք էր ներկայացրել, թե ինքը ուսանել է Մոսկվայում։

Պողոսյանի ներկայացուցիչները վստահաբար ԿԸՀ այս որոշումը կբողոքարկեն վարչական դատարան, գուցե անգամ վարչական դատարանը բավարարի այն, սակայն, իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով Միհրան Պողոսյանին առաջադրելը ավելի շատ ի ցույց է դնում նրան առաջադրած դաշինքի էությունը, երբ քրեական հանցագործության մեծ մեղադրվող անձին ներկայացնում են որպես պատգամավորի թեկնածու․ «Նույնիսկ եթե քրեական գործ էլ չլիներ, ապա  Պանամայի հայտնի փաստաթղթերում հիշատակվող կոռուպցիոն  գործարների մեջ խառնված անձին ներկայացնում են պատգամավորւոթյան թեկնածու։ Սա վկայում է այդ դաշինքի կոռուպցիոն էության մասին։ Հիմա ֆորմալ ընթացակարգերի արդյունքում այդ առաջադրումը չեղյալ համարվեց, բայց հիմնական հարցը դա հանրության ընկալումն է, որ կարողանան նման կենսագրություն ունեցող անձին  որպես պատգամավորության թեկնածու առաջադրող կուսակցությանը  կամ դաշինքին առավելապես ճանաչի և իր վերաբերմունքը արտահայտի»,-ասաց իրավապաշտպանը։

Սաքունցը նաև իրավապահ մարմինների բացթողումն է  տեսնում մի շարք հարցերում, մի շարք անձանց մասով, երբ հենց այդ բացթողման պատճառով այսօր որոշ դեմքեր մեղադրյալից դարձել են քաղաքական դերակատար։ «Այո, Միհրան Պողոսյանը հայտնվեց Ռուսաստանում։ Թե ինչպես՝ դա արդեն առանձին քննության հարց  է իրապես պետք է քննության առարկա հանդիսանա։ Մնացածների վերաբերյալ ևս քննություն պետք է ընթանա։ Մեր, այսպես կոչված, դաշնակից պետությունը հովանավորության տակ վերցրեց քրեական գործերով անցնողներին և դա իրավապահ մարմինների ոչ պատշաճ, ոչ արդյունավետ գործունեության արդյունքում էր։ Դա էլ այդ համակարգերի բարեփոխված չլինելու, վեթինգի չենթարկվելու հետևանք էր ու քաղաքական իշխանության պատասխանատվության հարցը։ Ժամանակին համակարգը չմաքրելով ռիսկի տակ դրվեց քննության արդյունավետությունը։ Բայց անկախ դրանից պետք է արձանագրել, որ կոռուպցիոն, ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող  անձինք հովանավորության տակ են վերցվել  Ռուսաստանի դաշնության կողմից։ Սրանից պետք է հետևություն անել»,-ասաց Սաքունցը։

Մեր դիտարկմանը՝ քարոզարշավի ժամանակ արդեն քաղաքական իշխանությունը հայտարարում է, որ այլևս խիստ են լինելու, վենդետա լինելու է, կադրային ջարդ  լինելու է, իրավապաշտպանը արձագանքեց․ «Ես այդ բառապաշարը չեմ ընդունում։ Վենդետայի մասին  խոսք լինել չի կարող։ Ամեն բան պետք է իրականացվի օրենքի և իրավունքի գերակայության սկզբունքից  ելնելով։ Փոփոխությունների համար անհրաժեշտ իրավական մեխանիզմներ պետք է ստեղծվեն»։

Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման  ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին  մեղադրանք է առաջադրվել  ու նրա նկատմամբ հետախուզում է  հայտարարվել դեռևս 2019 թվականին։ Միհրան Պողոսյանը նույն թվականից օֆշորի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։

Պողոսյանին մեղադրանք է առաջադրվելՔրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Միհրան Պողոսյանի փաստաբան Երեմ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ճիշտ չի համարում ստեղծված իրավիճակում մեկնաբանություն տալ քրեական գործի վերաբերյալ.«Միայն կարող եմ ասել, որ քրեական գործը կա, այլ բան չեմ կարող ասել»,-ասաց Սարգսյանը՝ չպատասխանելով այլ հարցերի։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում