Ռուսաստանի ԱԳՆ-ն Արևմուտքի կողմից ցանկացած ճնշման պարագայում խիստ պատասխան է խոստացել

Մոսկվան շատ խիստ է արձագանքելու Արևմուտքի կողմից ճնշման ցանկացած փորձի, այդ թվում և պատժամիջոցի: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

«Եթե մենք շարունակենք բախվել թշնամական դրսևորումների հետ, լինեն դրանք պատժամիջոցներ կամ ռազմական ճնշման փորձեր, մենք, իհարկե, կպատասխանենք ու խստորեն կպաշտպանենք մեր շահերը»,- լրագրողներին ասել է Գրուշկոն: