Տեղատարափ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Հռոմում հորդառատ անձրևից հետո փողոցներն ու շենքերի ցածր հարկերը հեղեղվել են։ Այս մասին հայտնում է Corriere della Sera-ն։

Մի քանի րոպեում Իտալիայի մայրաքաղաքում գրանցվել է 80 մմ տեղում, հատկապես քաղաքի հյուսիսային հատվածում։ Փողոցների որոշ մասերում ջուրը հասել է 1․5 մետրի։

Երթևեկությունը շատ ճանապարհներով դժվարացել է, այդ թվում՝ կենտրոնում։

Մանկապարտեզներից մեկից փրկարարները տարհանել են մինչև 3 տարեկան մոտ 40 երեխայի։

A Roma intanto.. #Roma #Maltempo #CorsoFrancia pic.twitter.com/OzohtgNzk9

— CHRISTIAN (@christian_vit85) June 8, 2021