Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ում է խանգարել ԱՄՆ դեսպանը Սյունիքում

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն անդրադարձել է դեսպանի շաբաթներ առաջ Սյունիք կատարած այցին, որը զուգադիպել էր Հայաստանի թե նախագահի, թե վարչապետի սյունիքյան այցերին: «Վերջին շաբաթների ընթացքում մի քանի պարբերականներում նկատել ենք հրապարակումներ ապրիլին դեսպան Լին Թրեյսիի Սյունիք կատարած այցի վերաբերյալ, որոնցում ներկայացվում են սխալ տեղեկություններ։ Դեսպանի՝ Սյունիք կատարած այցը այլ պաշտոնյաների այցերի հետ կապ չուներ, և Սյունիքում գտնվելու ընթացքում դեսպան Թրեյսին չի հանդիպել կամ խոսել վարչապետ Փաշինյանի կամ նախագահ Սարգսյանի հետ։ Ինչպես ավելի վաղ մենք հայտնել էինք, դեսպանը Սյունիքի մարզ էր մեկնել տեղի պաշտոնյաներից և ԱՄՆ դեսպանության ծրագրերի գործընկերներից անձամբ տեղեկանալու համավարակի և պատերազմի կրկնակի հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։ Դեսպանը նաև հանդիպել էր ԱՄՆ կառավարության դրամաշնորհային ծրագրերի շահառուներին և քննարկել համագործակցության շարունակականությունը ապահովելու ուղիներն՝ ի աջակցություն Սյունիքի վերականգման ու զարգացման», պարզաբանում է տարածել ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջը: ԱՄՆ դեսպանության անդրադարձը ունի ուշադրության անհրաժեշտություն:

Փաստորեն, Նահանգների հայաստանյան դեսպանատունը էական է համարել հայկական մամուլի որոշ միջոցներում տարածվող տեղեկությունները, որոնք փաստորեն նախագահի և Փաշինյանի հետ դեսպանի հանդիպումների մասին ապատեղեկատվությամբ փորձել են այսպես ասած «ինտրիգային քաղաքական համատեքստ» հաղորդել դեսպանի Սյունիք այցին, այդպիսով դրա շուրջ ձևավորելով անառողջ հասարակական-քաղաքական մթնոլորտ և միջավայր, հետագա ներգործության ակնկալիքով: Ընդ որում, շաբաթներ շարունակ պտտվող տեղեկություններում դեսպանատունը թերևս նկատել է հենց միտում, ալիքի դրսևորում, ինչն էլ ստիպել է ի վերջո անդրադառնալ և հերքել տեղեկությունները: Այդ իմաստով հարց է առաջանում, թե ու՞մ էր անհրաժեշտ ստեղծել այդ անառողջ մթնոլորտը ԱՄՆ դեսպանի Սյունիք այցի կապակցությամբ, որտեղ ուշադրության կենտրոնում եղել են առավելապես սոցիալ-տնտեսական խնդիրներ, Սյունիքի հանրության հետ շփումների, աջակցության հնարավորության, կարիքների գնահատում և հետագա ծրագրերի շահառության շրջանակի գնահատում: Ու՞մ է խանգարում ԱՄՆ հետաքրքրությունը Սյունիքի սոցիալ-տնտեսական իրողությունների և իրավիճակի նկատմամբ, որի ուղղությամբ լուծումներում ամերիկյան օժանդակությունը ներկայումս ունի բազմաբնույթ կարևորություն, ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև սոցիալ-հոգեբանական իմաստով, ձեռք բերելով ռազմավարական նպատակ: Ու՞մ է պետք, որպեսզի Սյունիքի առնչությամբ օրակարգը գամված լինի լոկ սահմանային լարված իրավիճակի հիմքով անընդհատ գեներացվող խուճապի նպատակին, և Սյունիքում ռուսական ռազմական ներկայության թեմայի՝ որպես միակ փրկություն և լուծում շրջանառմանն ու ամրապնդմանը: Խոսքն ամենևին այն մասին չէ, որ դրանք անկարևոր թեմաներ ու խնդիրներ են: Խոսքն այն մասին է, որ Սյունիքի օրակարգը միայն դրանց շուրջ պարփակելը ուղղակի նշանակելու է Հայաստանը զրկել լուծումների հարուստ գործիքակազմից և շահերի բազմազանությունից, ինչը հայկական ճկունության և ինքնիշխանության գրավական է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում