Այս պահին միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ Յոնպխենդո կղզում կրկին լսվում են պայթյուններ, կրակոցներ: Սակայն հարավկորեական աղբյուրները հայտնել են, որ այդ տեղեկատվությունը դեռ ճշտված չէ: Իսկ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունն էլ հավաստիացրել է, որ այդ պայթյուններն իրենց երկրի տարածքում չեն: Նրանց տվյալներով` պայթյունները Հյուսիսային Կորեայի տարածքում են, որտեղ, ըստ որոշ տեղեկությունների, անցկացվում են զորավարժություններ:
Հիշեցնենք նաև, որ Հյուսիսային Կորեան այսօր արդեն զգուշացրել է Հարավային Կորեային, որ հարավկորեացիների և ամերիկացիների միջև առաջիկա օրերին նախանշված զորավարժությունները կարող են պատերազմի պատճառ դառնալ Կորեական թերակղզում: