
«Պատիվ ունեմ» դաշինքը քարոզարշավի շրջանակներում Հանրապետության մարզերում շարունակում է ընտրողներին ներկայացնել ստեղծված ծանր ճգնաժամային վիճակից մեր պետությունը դուրս բերելու, ինչպես նաև Արցախի հիմնախնդրի լուծման ուղղությամբ դաշինքի ծրագիրը:
Ինչպես տեղեկացրին դաշինքից, հունիսի 8-ին ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Պատիվ ունեմ» դաշինքի թիմակիցների հետ այցելել է Արագածոտնի մարզ:
Աշտարակում հանդիպում է ունեցել բնակչության հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: