Եվրահանձնաժողովը ԵՄ-ի երկրներին կոչ Է արել մինչեւ հուլիսի 1-ը մտցնելու պատվաստման հավաստագրեր

Արդարադատության հարցերով եվրակոմիսար Դիդիե Ռեյնդերսը Եվրոպայի երկրներին կոչ Է արել կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ պոլիմերազային շղթայական ռեակցիաիա-թեստերի արդյուքների մասին տեղեկատվությամբ ազգային հավաստագրերը մտցնել՝ չսպասելով համաեվրոպական փաստաթղթի հասատմանը: Այդ մասին նա հայտարարել Է հունիսի 8-ին Եվրախորհրդրանի լիագումար նստաշրջանում կայացած քննարկումների ընթացքում, որի հեռարձակումը կատարվում Է եվրոպական ինստիտուտի կայքում:

«Ընթացակարգի արագացման համար անհրաժեշտ Է արդեն այժմ տալ հնարավորինս ավելի շատ հավաստագրեր բոլոր երկրներում, որպեսզի դա մեզ համար անակնկալ չդառնա հուլիսի 1-ին, եւ մենք պատրաստ լինենք Եվրոպայում ազատ տեղափոխման ընթացակարգի պարզեցմանը՝ ըստ որում պահպանելով որոշակի սահմանափակումները»,- ասել Է Ռեյնդերսը:

Նա նշել Է, որ Եվրահանձնաժողովն արդեն գործարկել Է ինտերնետ-պորտալ սանիտարական հավաստագրերի իսկության ստուգման համար եւ հիշեցրել Է, որ Եվրամիության յոթ պետություններ արդեն ձեռնամուխ են եղել այդ փաստաթղթերի հանձնմանը: «Մայիսի 10-ից 26 անդամ երկրները թեստավորել են հանձնմանը միանալու՝ իրենց ունակությունը, եւ այսօր եւս տասը երկիր պատրաստ Է սկսելու այդ գործընթացը»,- ճշտել Է եվրակոմիսարը:

Ռեյնդերսն ընդգծել Է, որ կանաչ թվային հավաստագիրը չպետք Է առիթ դառնա նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքի համար, ովքեր ցանկանում են ճանապարհորդել, բայց տարբեր պատճառներով չեն կարող պատվաստում անցնել: «Մենք պետք Է ապահովենք ազատ տեղափոխման իրավունքի պաշտպանումը եւ երաշխավորենք մեկնելու իրավունքը պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստերի կամ հակագենային թեստերի արդյունքներով: Հուսով եմ, որ առաջիկա շաբաթներին կհաջողվի առաջընթացի հասնել այդ թեստերի գների հարցում, որպեսզի դրանք մատչելի դարձնենք բոլոր անդամ պետությունների բոլոր բնակիչների համար»,- ասել Է նա՝ հավելելով, որ Եվրահանձնաժողովն արդեն որոշում Է ընդունել այդ նախաձեռնության օժանդակման համար Եվրամիության հիմնադրամներից 100 միլիոն եվրո հատկացնելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: