Friday, 19 04 2024
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել

Ընտրական գործընթացներում լրագրողների մասնագիտական անխոչընդոտ աշխատանքը պետք է լինի երաշխավորված․ ՄԻՊ

Պետությունը պարտավոր է երաշխավորել լրագրողների մասնագիտական անխոչընդոտ աշխատանքն ընտրական ողջ գործընթացում կամ իրադարձությունները լուսաբանելու հարցում։ Այդ նպատակով առավելագույնը պետք է անեն նաև ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը: Այդ մասին հայտարարություն է տարածել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Պետությունը բարձր պատասխանատվություն է կրում հատկապես հավաքների ընթացքում մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների պաշտպանվածությունն ապահովելու հարցում:

Լրագրողական գործունեությունը խոչընդոտելու ցանկացած դրսևորում անթույլատրելի է և պետք է արագ ու պատշաճ իրավական գնահատական ստանա: Պետք է արագ ու արդյունավետ արձագանքեն պետական, այդ թվում՝ իրավապահ մարմինները:

Քաղաքացիները, ողջ հասարակությունը հենց լրագրողի աշխատանքի շնորհիվ են տեղեկանում ընտրական գործընթացի մասնակիցների ծրագրերի, նպատակների մասին, այն մասին, թե ինչ են նրանք պատրաստվում անել մարդկանց իրավունքների, նրանց վիճակի բարելավման համար: Արդյունքում էլ կարողանում են իրազեկված ու վստահ որոշում կայացնել ընտրության հարցում:

Մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ որևէ ոտնձգություն կամ այլ խոչընդոտ վտանգում է ոչ միայն լրագրողի իրավունքները, այլև բացասական է ազդում հասարակության տեղեկացված լինելու, կարծիքի արտահայտման և այլ իրավունքների վրա:

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը, որ կարծիքի արտահայտման և խոսքի ազատության ամուր պաշտպանվածությունը ժողովրդավարական հասարակությունում ունի հիմնարար նշանակություն: Դա հատկապես կարևոր է ընտրական գործընթացներում:

Լրագրողներն ու լրատվության ոլորտի ներկայացուցիչներն անփոխարինելի դեր ունեն ժողովրդավարական հասարակությունում հանրային բանավեճերի և որոշումների կայացման գործընթացներում՝ իբրև հանրային վերահսկող դիտորդներ (watchdogs) հանդես գալու և տեղեկատվության ու գաղափարների փոխանակման, դրանց քննարկման ընդհանուր հարթակներ ստեղծելու միջոցով:

Ցավոք, դեռևս առկա են լրագրողների աշխատանքի սխալ ընկալումներ ոչ միայն հասարակությունում, այլ նաև պետական համակարգում:

Ցանկացած պաշտոնատար անձ կամ հանրային գործիչ պետք է հստակ գիտակցի, որ պատկերացումն այն մասին, թե լրագրողը խոչընդոտում է իր աշխատանքը, ընդամենը կարծրատիպ է ու ոչ ճիշտ պատկերացման արդյունք:

Յուրաքանչյուր հանրային գործիչ պետք է նկատի ունենա, որ լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ընտրողական մոտեցում կամ հրապարակային թիրախավորումը բացասական ազդեցություն է ունենում հասարակությունում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում և հանգեցնում է լրագրողի համար բացասական իմաստով նոր թիրախավորման և խոչընդոտների աշխատանքում։

Չափազանց կարևոր է, որպեսզի քաղաքական ուժերն իրենց կողմնակիցների շրջանում լրագրողի դերի և աշխատանքի կարևորության վերաբերյալ ուղերձներ հղեն:

Դա հնարավորություն կտա խուսափել հնարավոր լարվածությունից։

Մյուս կողմից լրագրողի մասին ճիշտ պատկերացումներ ձևավորելու տեսանկյունից անհրաժեշտ է, որպեսզի լրագրողները մասնագիտական գործունեություն ծավալեն պատասխանատու լրագրության սկզբունքներին համապատասխան՝ սկսած լրագրողական նյութի համար վերնագիր ընտրելուց՝ մինչև այդ նյութի բազմակողմանիության ապահովումը:

Այդպիսի մոտեցումները լրագրողին դարձնում է անխոցելի և հնարավորություն է տալիս առավել արդյունավետ իրականացնել իր մասնագիտական աշխատանքի պաշտպանությունը:

Ուստի Մարդու իրավունքների պաշտպանը լրագրողներին խնդրում է իրենց աշխատանքի մասնագիտական ցանկացած խոչընդոտի դեպքով դիմել Պաշտպանի աշխատակազմ, այդ թվում՝ թեժ գծի 116 համարին: Յուրաքանչյուր դեպքով կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ՝ Պաշտպանի իրավասության սահմաններում:

Լրագրողներին առնչվող հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմում գործող աշխատանքային խմբի առանձին մշտադիտարկման ներքո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում