Tuesday, 23 04 2024
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար

Հարված Հայաստանին՝ ԱԳՆ-ով, թե ԱԳՆ «վրա». Նիկոլ Փաշինյանը պետք է խոսի

Հունիսի 7-ին հայտնի դարձավ Հայաստանի ԱԳՆ բոլոր փոխնախարարների հրաժարականի մասին: Փաստորեն, Հայաստանի արտգործնախարարությունը ըստ էության չունի «վերադաս» շերտ, որովհետև հրաժարական է տվել նախարար Արա Այվազյանը, նրանից հետո հրաժարական էր ներկայացրել փոխնախարարներից մեկը, և ահա այժմ էլ մյուս բոլոր փոխնախարարները: Ընդ որում, դիվանագիտական թիվ մեկ գերատեսչության հետ տեղի ունեցողը ծավալվում է մի շրջանում, երբ հենց թերևս ամենից շատ է անհրաժեշտ դիվանագիտական խորքային և հետևողական, համառ աշխատանք, որպեսզի հնարավոր լինի կանխարգելել Կովկասում ձևավորված իրողությունը ռուս-թուրքական ձևաչափի մեջ այսպես ասած կոնսերվացնելու գործընթացը, օգտագործելով այլ ուժային կենտրոնների հետաքրքրվածությունն ու առավել ևս այդ հետաքրքրվածությունը հայկական իրավունքների և շահերի տիրույթում արտահայտելու հանգամանքը: Ըստ էության ստացվում է իրավիճակ, երբ Հայաստանի ԱԳՆ-ն ուղղակի «անջատվում է համակարգից»: Իհարկե, սա բոլորովին չի նշանակում, որ կառույցը միայն նախարարն ու փոխնախարարներն են: Ի վերջո կան տարբեր բաժինների ղեկավարներ, աշխատակիցներ, դեսպաններ և այլն, սակայն հասկանալի է, որ գործ ունենք քաղաքական մարմնի, երկրի ռազմա-քաղաքական իշխանության առանցքային, անգամ կիսաուժային կառույցի ղեկավարման համակարգի հետ և անգամ հոգեբանական իմաստով ստեղծված վիճակը հարվածելու է մնացյալ բոլոր աշխատակիցներին:

Հետևաբար, այն, ինչ տեղի է ունենում ԱԳՆ հետ, կամ հարված է Հայաստանի թիկունքին՝ ԱԳՆ միջոցով, ԱԳՆ ղեկավար կազմի միջոցով, կամ հարված է Հայաստանի թիկունքին՝ ԱԳՆ ղեկավար կազմին հարվածելու միջոցով, ինչը կարող է տեղի ունենալ ըստ էության «քաղաքական դիվերսիայի» նուրբ տեխնոլոգիաների կիրառումով: Ընդ որում, առավել ևս մտահոգիչ է հանգամանքը, որ դա տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Հայաստանում այսպես ասած եզրափակիչ փուլ է մտել նախընտրական գործընթացն ու սկսել է ակտիվ քարոզարշավը, որը լինելու է բավականին կարճատև և ըստ այդմդրա մասնակիցները, այդ թվում գործող իշխանությունը փորձելու են օգտագործել ամեն մի րոպեն: Սա նշանակում է, որ մեծ է հավանականությունը, որ ընտրարշավի ընթացքում չեն լինի ԱԳՆ նոր նշանակումներ, չի լրացվի բացը: Մյուս կողմից, այստեղ գուցե առաջանում է հարց, թե արդյո՞ք Հայաստանում չի սկսում կամ չի սկսելու պարզապես նոր արտգործնախարարություն, կամ ԱԳՆ լիովին նոր վերադաս կազմ ձևավորելու և ըստ այդմ նաև կառույցը ամբողջությամբ վերաձևավվորելու լայն գործընթաց: Բայց արդյո՞ք դա արվելու է «վիրահատական մեթոդով», և որքանով է նպատակահարմար և ողջախոհ այդ մեթոդի կիրառումը հենց այժմ:

Անկասկած է, որ ստեղծված իրավիճակն առնվազն պահանջում է ռացիոնալ, պատասխանատու անդրադարձ քաղաքական ղեկավարությունից, որը պատասխանատու է պետական մեքենայի աշխատանքի և դրա վերաբերյալ հանրությանը ներկայացվող հաշվետվության համար: Ըստ այդմ, նախընտրական քարոզչության համար հունիսի 7-18-ը արձակուրդ մեկնած վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը թերևս հանրության առաջ պարտավոր է անդրադառնալ ԱԳՆ շուրջ ստեղծված վիճակին, ընդ որում նախընտրական տրամաբանությունից բխող հռետորաբանությունից առավելագույնս զերծ, որովհետև այստեղ պետք է գերակայի հանրության համար հասկանալի պետական տրամաբանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում