Ստեփանակերտում 14-ամյա երեխան վայր է ընկել ծառից և մահացել

Ստեփանակերտում հունիսի 8-ին 14-ամյա երեխան բարձրացել է ծառը, վայր է ընկել և մահացել: Ինչպես տեղեկացնում է Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության ոստիկանության կայքէջը: Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ Ա. Պ.-ն երկաթյա սանդուղքով բարձրացել է տան բակում առկա բալենու ծառը՝ բերքը քաղելու նպատակով, որտեղից ընկել և մահացել է: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզվում են: Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: