Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան այսօր Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողի հիմնարար իրավունքների ապահովման պահանջով՝ տեղեկացրել է ՀՀ ՄԻՊ գրասենյակը:
«Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ-ն, սույն թվականի հունիսի 8-ին ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերերվարված զինծառայողի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը»,- նշված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության մեջ։