Wednesday, 24 04 2024
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հանցագործ մարդու կողմից արդարացում. «Գույք պարտքի դիմաց» գործարքը ներդրում չէր, դա հարված էր մեր տնտեսության ողնաշարին

Նախօրեին Կապանում կայացած հանրահավաքի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ «Գույք պարտքի դիմաց» ծրագիրը հսկայական ներդրումներ է բերել Հայաստան: «Ես արդեն խոսել եմ այս մասին, հայտնել եմ իմ գնահատականը: Ողջ ունեցվածքը, որը կար ծրագրի մեջ, մնացել է Հայաստանում: Դրանց անիվներ չեն կցել և տեղափոխել ՌԴ: Հաստատություններն աշխատում են, հարկեր վճարում, բազմաթիվ աշխատատեղեր են ստեղծվում: Ի՞նչ վատ բան կա գործարքի մեջ: Բոլոր ձեռնարկություններում խոշոր ներդրումներ են կատարվել, տեղադրվել են նոր սարքավորումներ: Կարող եք համարել, որ սա ՌԴ-ից 100 միլիոն դոլարի ներդրում է: Փաստացի, սա է պատկերը»,-հայտարարել  է Քոչարյանը։

Տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը Քոչարյանի նախընտրական քարոզչությունը համարում է «հանցագործ մարդու կողմից իր մեղքերը արդարացնելու փորձ, որը գիտակից հասարակությունն ընկալում է ըստ այդմ և հասկանում է նրա ստախոսությունը»։

Արիստակեսյանի խոսքով՝ հիմա «գույք պարտքի դիմաց» գործարքը անվանել ներդրում, զավեշտալի է, քանի որ դա  վնաս էր մեր տնտեսությանը, դա հարված էր մեր տնտեսության ողնաշարին։ Բացի դա, մեր զրուցակցի խոսքով, Հայաստանը, ըստ էության, պարտք չի ունեցել Ռուսաստանին։ Գնահատված 98 միլիոն դոլարի պարտքը, ըստ Արիստակեսյանի, բնության մեջ չի եղել.«Դա եղել է տնտեսական շահավետ գործարք Ռոբերտ Քոչարյանի, և ինչու չէ նաև Պուտինի, կամ ռուսական կառավարության միջև, որպեսզի Հայաստանի ռազմավարական կարևորագույն նշանակության օբյեկտները անցնեն Ռուսաստանին, որպեսզի Հայաստանը լինի տնտեսական կախվածության մեջ Ռուսաստանից»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Քոչարյանը ստում է՝ պնդելով, թե այդ կարևորագույն օբյեկտները, գործարանները հիմա աշխատում են.«Այո դրանք կարևորագույն գործարաններ էին՝ Մաթեմատիկականը, Մարս գործարանը, թվաբանության ինստիտուտը և մյուսները։ Հիմա դրանք, ըստ էության, ոչ թե աշխատում են իրենց արտադրական նշանակությամբ, այլ դրանց տարածքում գործում են առևտրային բնույթի հաստատություններ, որոնք հարիր չեն արդյունաբերական կոչվող պետությանը։ Այնտեղ ցուցադրություններ են կազմակերպվում և ոչ թե արտադրություն է  թողարկվում։ Այնպես որ «Գույք պարտքի դիմաց» գործարքն ապօրինի գործարք էր Քոչարյանի կողմից, որով ապօրինի կերպով ռազմավարական  նշանակության օբյեկտներ սեփականաշնորհվեցին։ Ինչպես եղավ Արմենթելի սեփականաշնորհման դեպքում։ Այդ ամենից հետո Քոչարյանը դարձավ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անդամը՝ դրանով ապահովելով բազմամիլիոն տարեկան եկամուտներ։ Այսինքն նա վաճառեց Հայաստանի  ազգային հարստությունը ոչ մի լումա փողի դիմաց, Հայաստանը դարձրեց տնտեսապես կախված Ռուսաստանից, իսկ ինքը դարձավ միլիարդատեր՝ ապահովելով իր զավակների հաջող բիզնես ապագան»,-ասաց տնտեսագետը։

Արիստակեսյանի խոսքով՝ որքան էլ Քոչարյանը փորձի արդարացնել իր հանցավոր գործողութունները,  մարդիկ դա հասկանում են և կգնահատեն ըստ արժանվույն. «Հանցագործի տեղը ճաղավանդակների հետևում է։ Մարդասպան  հանցագործի տեղը ճաղավանդակների հետրում է։ Նա նպաստեց Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի 10 անմեղ զոհերի, իր դասընկերոջ  և այլոց սպանություններին, մեծացրեց մեր երկրից արտագաղթի տեմպերը»,-ասաց Արիստակեսյանը։

Մեր դիտարկմանը՝ հիմա Քոչարյանը գործող իշխանություններին է մեղադրում արտագաղթի համար, մեր զրուցակիցը պատասխանեց.«Այո, այս իշխանություններին ես էլ եմ մեղադրում, որ չկարողացան ապացուցել Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչու չէ նաև Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ արտագաղթի բարձր տեմպերի, բանակի կազմականդման, բանակի հզորությունների կրճատման համար։ Այո, ես այս ամենում մեղադրում եմ գործող իշխանությանը, քանի որ դրա համար կային ակնհայտ փաստեր»,-եզրափակեց Արիստակեսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում